ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի սաների հաղթանակը ՌԴ Պյատիգորսկ քաղաքում կայացած միջազգային մրցույթում

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ Մշակութային լուրեր

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի գլխավորությամբ երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանը, սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը հոկտեմբերի 19-ին մեկնեցին ՌԴ Պյատիգորսկ քաղաք՝ մասնակցելու «Տարվա եղանակներ» նախագծի շրջանակում կայանալիք «Մաշուկի աշունը» /«Машукская осень»/  խորագրով շնորհալիների 5-րդ միջազգային մրցույթին:

Հարկ է նշել, որ դեռևս հուլիս ամսին Երևանում կայացած «Կովկասի առաջնություն 2018» միջազգային 5-րդ երգի հանրապետական մրցույթ-փառատոնում «Դասական վոկալ» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել են կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը և Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից հրավեր ստացել մասնակցելու վերոնշյալ միջազգային մրցույթին:

Մասնակցության նպատակն էր՝ սաների մոտ առաջացնել հաղթանակի հասնելու ձգտում, ձեռք բերել միջազգային մրցույթներում և բեմերում հանդես գալու փորձառություն, ծանոթանալ  այլ երկրների մշակույթին:

Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչներ, անվանի երաժիշտներ և վաստակաշատ մանկավարժներ:

Մրցույթին մասնակցում էին շուրջ 120 դեռահաս՝ Ռուսաստանից, Չինաստանից, Լատվիայից, Իսրայելից և Հայաստանից:

Միջազգային հարթակում Հայաստանը պատվով ներկայացրեցին «Ընտանիք» կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը, ովքեր հանդես եկան անհատական ելույթներով և զուգերգով:  Նրանք երկօրյա թեժ պայքարի արդյունքում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում անաչառ ու խստապահանջ ժյուրիի կողմից արժանացան 1-ին կարգի դափնեկրի կոչման, պարգևատրվեցին դիպլոմներով ու հատուկ մրցանակներով:

Ցանկացած ոլորտում հայի ունեցած ձեռքբերումն ու բարձրացված ՀՀ պետական դրոշը յուրաքանչյուրիս պատիվն ու հաղթանակն է:

Կեցցե՛ք տաղանդավոր սաներ՝ միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար:

 

 

 

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…