ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մասնագիտական սթրես»  թեման օտար լեզուների առարկայական մասնախմբի համար

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

    Օտար լեզուների առարկայական մասնախմբի 2018թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ռուսաց լեզվի մասնագետ Ն․Ասատրյանի կողմից ներկայացվեց ուսուցիչների մասնագիտական գործունեության հետ անմիջականորեն առնչվող շատ արդիական ՝ «Մասնագիտական սթրես»  թեման, զեկուցման և իր կողմից պասրաստված երկու սահիկահանդեսների միջոցով։

   Զեկուցողի կողմից անդրադարձ կատարվեց սթրեսի առաջացման պատճառներին, տեսակներին և հետևանքներին։  Խոսվեց զգացմունքային (էմոցիոնալ) անկման և պրոֆեսիոնալ դեֆորմացիայի դեմ պայքարի ուղիների մասին։
   Նիստին մասնակցող տնօրեն Ռ․Օվչյանը, փոխտնօրեն Հ․Հակոբյանը և մասնախմբի անդամ օտար լեզուների ուսուցիչները մեծ հաճույքով ու ոգևորությամբ արձագանքում էին և՛ զեկուցման, և՛ ցուցադրական նյութերի բովանդակությանը, աշխուժորեն քննարկում դրանք, գործնականորեն  մասնակցում հոգեվիճակի կառավարման նպատակով ներկայացված առաջարկվող վարժությունների կատարմանը։
   Այդ ամենի նպատակն էր՝ օգնել մանկավարժներին ձևավորել սթրեսադիմացկունության  մեխանիզմներ, որոնք  կնպաստեն  ուսուցչի լավ ինքնազգացողությանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

 

Ն․Ասատրյան

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…