Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը շարունակում է երեխաների կարողությունների զարգացման ու նրացց ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերն Հայաստանի մարզերում: Տավուշի մարզում մի քանի տարի շարունակ իրականացված այդ ծրագրերի արդյունքում հարյուրավոր երեխաներ ու երիտասարդներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները, իրականացրել համայնքային զարգացման նախագծեր: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան ու Հաղթանակ համայնքներում երեխաների շահերի պաշտպանության նոր խումբ ձևավորվեց, որի անդամները 14-15 տարեկան երեխաներ են: Նախորդ երկու տարիների ընթացքում համանման խումբ է գործել, որը իր առջև դրված նպատակներին հասել էր և ավարտին հասցրել իր համայնքային ծրագերը: Խմբի անդամների ակտիվության աստիճանի և անհրաժեշտ կարողությունների հզորացման նպատակով Դիլիջանում անցկացվեցին <<Շահերի պաշտպանություն և մասնակցություն որոշումների կայացման գործընթացում>> և <<Հիմնախնդրի վերլուծության և սոցիոլոգիական հետազոտության մեթոդերը>>դասընթացների շարքը: Երեխաներին ներկայացվեցին շահերի պաշտպանության սահմանումները, տարբեր մակարդակներում շահերի պաշտպանության նախաձեռնություններ իրականացնելու քայլերը, հիմնախնդրի բացահայտման և նպատակի սահմանման, շահագրգիռ կողմերի համախմբման, արդյունքի ձևակերպումները: Խմբային աշխատանքների արդյունքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում առաջնային լուծման հիմնախնդիրները, որոնք բազմազան էին: Ուսուցանվեցին նաև ծրագրի գաղափարի, կարիքների վերհանման, դրանց գնահատման ու հիմնախնդրի ձևակերպման, վերլուծության, ծրագրի պլանավորման, ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների/քանակական ու որակական/, հարցաթերթ պատրաստելու սկզբունքների ու ձևաչափի մասին: Խմբերն իրենց համայնքներում արդեն բացահայտված հիմնախնդիրների ավելի հանրային հետազոտման նպատակով կազմեցին հարցաթերթիկների տարբերակները:14ամյա Էմմայի կարծիքով այս ծրագիրն իր համար նոր հնարավորոևթյուններ է ընձեռել ձեռքբերելու նոր ընկերներ և ստանալ նոր հմտություններ. << Շատ լավ տպավորություններ ունեմ։ Նոր ընկերներ ձեռք բերեցի և առաջին անգամ իմացա անձի շահերի պաշտպանության գաղափարի մասին, հասկացա դրա բովանդակությունն ու իրականացման քայլերը: >>
Ծրագրի շրջանակում կշարունակվեն վերապատրաստման դասընթացներն, որոնց կհաջորդեն գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառելու քայլերը:
Նորաստեղծ երիտասարդական խումբը համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:
ՎՎՀ Նոյեմբերյանի Տարածքային ծրագրի գրասենյակ
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան