Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ մասին ազդարարվել է այսօր` հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու թիվ 15 դպրոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ:
ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մյուս ներկաներին նախ ծանոթացել են Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շրջանակում Շիրակի մարզում և Գյումրու թիվ 15 դպրոցում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ Շիրակի մարզում դպրոցական սննդի ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում է 1-4-րդ դասարաների ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սաներ, ովքեր կստանան ամենօրյա սնունդ: Նշվել է, որ Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են դպրոցների խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, դպրոցներին տրամադրվել են խոհանոցային նոր սարքավորումներ, կատարվել է խոհարարների վերապատրաստում:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ դպրոցական սննդի ծրագիրը արդյունավետ է և պետք է լինի շարունակական.« Դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը. Դա ապացուցվել է մասնագիտական տարբեր հետազոտություններով: Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա կառավարությունը այս ծրագրին մեծ կարևորություն են տալիս: Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճ իրականացվի. Ավելին` նպատակ ունենք շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև լուծումներ գտնել առկա խնդիրներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ տաք սննդի կազմակերպման հետ կապված դժվարություններն աշխատանքային կարգով քննարկվել են մարզպետարանների, մասնավորապես Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ և ձեռնարկվում են քայլեր դրանք կարգավորելու ուղղությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքով` ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը տեղական արտադրության մթերքն է կազմում` այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացմանը:
ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մակ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և ՌԴ կառավարությանը` Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը մեր երկրում իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանը նաև հավաստիացրել է, որ պետական բյուջեի հանձնառությանը փոխանցվելուց հետո Շիրակում, ինչպես նաև կառավարության կողմից իրագործվող դպրոցական սննդի ազգային փուլում ընդգրկված մնացած մարզերում, ծրագիրն իրագործվում է նույն արդյունավետությամբ: Իր հերթին ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը ևս բարձր է գնահատել դպրոցական սննդի կազմակերպումը Հայաստանի մարզերի դպրոցներում և շեշտել, որ ՄԱԿ-ի հանձնառությունից կառավարությանն անցնելուց հետո ևս ծրագիրը գտնվում է հուսալի ձեռքերում:
ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վալկովայի խոսքով` Հայաստանի հետ համագործակցութթյունն արդյունավետ է, քանի որ ծրագրում ընդգրկված դպրոցների ավելի քան 50 տոկոսում տաք սնունդ է տրվում և դպրոցական սննդի տեսականին ավելացվում է:
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, ինչպես նաև երեխաների հետ միասին համտեսել դպրոցական ճաշը:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ սկսած 2010 թ.-ից:
ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:
Ներկայումս ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60,000 դպրոցականների Հայաստանի 10 մարզերից հինգում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում ` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արարատում` ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների:Նշենք, որ նախատեսվում է եկող տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց