ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում նվիրված Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին

Հոկտեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 7ա և 7բ դասարաններում (կազմակերպիչներ՝ տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ռ.Լալայան, դասղեկներ` Ք.Հայրապետյան, Ս.Բադալյան) դասղեկի ժամերը նվիրվեցին հայ անվանի ազգային բարերար, Կարինի Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին: Երեխաները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու նրա անցած ուղին:
Արմատներով վանեցի, ծնունդով թիֆլիսեցի, Պետերբուրգում մեծ հաջողությունների հասած հայորդին հայ երիտասարդներին կրթություն տալու, ազգին ծառայելու հայրենասիրական կրակը միշտ բորբոք պահելու մտահոգությամբ էր ապրում: Իր ժողովրդի հանդեպ որդիական սերն ու նվիրվածությունը Մկրտիչ Սանասարյանը դրսևորել է և' հոգևոր, և' նյութական ներդրումներով:
Դասղեկի ժամերն ուղեկցվեցին սլայդ-ցուցադրությամբ:


 

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…