ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում նվիրված մեծ բարերար Միքայել  Արամյանցին

Հոկտեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

 «Փողերը   վերջանում   են,  փառքը՝  նույնպես: Սակայն  Հայաստանը   մեր  միակն  է: Մի   մոռացեք   այդ  մասին:  Արարեք  հանուն   ձեր   երկրի  ու  նրա    ժողովրդի  երջանկության»:

                                                                                                                                                                                                              Միքայել   Արամյանց

 

   Այս  խոսքերով  սկսվեց Լճաշենի  Ա. Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  8-րդ դասարանի   դասղեկ  Ջեմմա  Դանիելյանի  դասղեկի  ժամը՝  նվիրված   մեծ   բարերար, մեծ   հայրենասեր  և  մեծ  հայ  Միքայել Արամյանցին:

     Ներկա  էին  դպրոցի տնօրենը  և ուսուցիչները: Դասղեկի  ժամը   հետաքրքիր   էր,  հուզումնալից՝  ներդաշնակորեն  միաձուլված  էին   բարերարությունը, հայրենասիրությունը,    իմաստալից  կյանքով  ապրած մեծ հայի  կերպարի  վերհանումը:

    Աշակերտները  սիրով ու մանրամասն  ներկայացրին Միքայել  Արամյանց  բարերարի  կյանքի անցած  ուղին  և հասկացան, որ   պետք  է  ապրել  ու  արարել  հանուն  Հայաստան երկրի ու հայ  ժողովրդի  երջանկության: Դասղեկի  ժամն  իմաստավորվեց  մեծ  հայորդուն  նվիրված  խոսքերով՝  «Իսկական  բարեգործը  նա  է,  ով  ինքը  երբեք չի  խոսում  այդ  մասին, այլ  ուրիշներն  են  խոսում։ Իսկական  բարեգործը   նա   է,  որի կատարած գործերը  մնում  են դարերով:

     Միայն  բարի   սրտի   տեր,  մեծ  հոգի  ունեցող, վաստակել  կարողացող  անհատականությունն  է, որ  կարող  է   գործ  ստեղծել,  ժամանակից  առաջ   ընկնել  և  բարիք   գործել, մնալ   պատմության   մեջ՝  այնտեղից  երբեք  դուրս   չգալու  պայմանով:

 

Սովորողների   հետ   դաստիարակչական  աշխատանքների  կազմակերպիչ

 Ծ.  Կարապետյան

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…