ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ա» տառի հանդիսավոր միջոցառումը Մասիսի հ3 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտները, դասվար՝  Ն.Գաբրիելյանի ղեկավարությամբ, հանդես եկան «Ա»տառի հանդիսավոր միջոցառմամբ։ Աշակերտների համար ամենամեծ տոնն էր, այբբենարանի առաջին էջն էին բացում ։
Աշակերտները նախապես Թարգմանչաց տոնին քարե հուշարձանների վկայությամբ թագադրվեցին և իրավունք ստացան հնչյունը՝ գիր դարձնելուն։ Շարունակեցին այդ խանդավառությունը և «Ա» հնչյուն֊տառը տոնական ու շքեղ, դասական ամրագրումով սովորեցին գրել։ Իսկ դպրոցի բակում փուչիկներ բաց թողնելով երկինք՝ երդվեցին սիրեն և անաղարտ պահեն իրենց մայրենի լեզուն և այբուբենը։
Հիշարժան և ուրախ էր՝ «Ա» տառին նվիրված դասը։