ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասղեկի ժամ՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին

Հոկտեմբերի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

   Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդբ   դասարանում /դասղեկ՝ Գ.Կյուրեղյան/ անցկացվեց դասղեկի ժամ՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին:

   Աշակերտները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու գործունեությունը, պատմեցին նրա կատարած բարեգործությունների մասին:

   Մկրտիչ Սանասարյանի  գերդաստանը  Վանից տեղափոխվել է  Թիֆլիս, նա սովորել է Ներսիսյան դպրոցում, 1835-1845թթ մասնակցել է  ռուս-թուրքական, ռուս-պարսկական  պատերազմներին և արժանացել  «Սուրբ Գևորգ»  շքանշանի: Տաղանդավոր  տնտեսագետ Մկրտիչ Սանասարյանը Պետերբուրգի  «Կովկաս և Մերկուրիոս»  շոգենավային ընկերությունում աշխատելու ընթացքում մատուցած ազնիվ ու բանիմաց ծառայության համար նրա պատվին ընկերության նավերից մեկն անվանվել է «Նիկիտա Սանասարով» : Մկրտիչ Սանասարյանը մեծ տեղ է տվել կրթությանը, Վանում հիմնել  բարձրակարգ  իգական վարժարան,բացել Կարինի  Սանասարյան վարժարանը, աջակցել Գևորգյան ճեմարանին:

   Դասղեկի ժամին ներկա էին դպրոցի տնօրենը և տնօրենի տեղակալները:

   Տնօրեն Ա. Մուրադյանը նշեց,որ դասղեկի ժամը հագեցած էր, բովանդակալից, ամենակարևորն  այն է, որ սովորողները գիտելիքներ ստանան մեր բարերարների մասին, որոնց բարությունը սահման չի  ճանաչել, և իրենց  բարության,ազգասիրության և մարդասիրության շնորհիվ գալիք սերունդները ևս կհիշեն ու կգնահատեն նրանց գործը, գործ, որն անմահ է:

   Դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով, նկարներով: Դասն ավարտվեց «Կարինի Էրզրումի  Սանասարյան դպրոցը» ճանաչողական տեսաֆիլմի դիտումով:

Գ.Կյուրեղյան
10-րդ Բ դասարանի դասղեկ

 

  

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…