ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի «ոսկե աշունը»

Հոկտեմբերի 19, 2018
Սփյուռքի լրատու

Աշուն է, ոսկե  աշուն: Ու չնայած ընդունված է ասել, որ հայաստանյան աշունն ուրիշ է, բայց Աստանայում ապրող մեր դպրոցահասակ հայրենակիցներից շատերը Հայաստանում չեն եղել, և աշնան երանգապնակին էլ ծանոթացել են Ղազախստանի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պակաս գունավառ ու հեքիաթային չէ։ Ահա թե ինչու մենք որոշեցինք դպրոցական տոներից մեկն էլ նվիրել աշնանը։

Տոնն սկսվեց աշնանը նվիրված երգերով ու բանաստեղծություններով, իսկ հետո Աշուն-տատիկը հրավիրեց տոնական սեղանների շուրջ։ Ինչե՜ր ասես, որ չկային այնտեղ՝ էլ կարմրաթուշ  դեղձ, էլ քաղցրահամ  խաղող, էլ թուզ ու նուռ, և այդ ամենը համայնքի նախաձեռնությամբ բերվել էր Հա­յաստանից։ Իսկ երբ միացրինք նաև տեսասարքը, և ցուցապաստառի վրա երևաց Արարատյան դաշ­տի համայնապատկերը, ամենքին այնպես էր թվում, թե ըմբոշխնում են հայաստանյան աշնան ջերմությունը։

Հատուկ տոնի համար կազմակերպել էինք նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահան­դես։ Երեխաները երգեցին, պարեցին, իսկ Խաչատրյան Տիգրանը կատարեց մի հայ կոմպոզիտոր­նե­րի դաշնամուրային մի քանի ստեղծագործություն:
Տոնին մասնակցում էին Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի երկու հոսքի երեխաներն ու նրանց ծնողները։

Հայաստան Մնեյան,
Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն 

Նյութի աղբյուրը. hayernaysor.am

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…