Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է ավելի քան 60 հետազոտող՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ նմանատիպ գիտական միջոցառումների անցկացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի ու, մասնավորապես, հայագիտության համար: «Հայագիտության բնագավառը գիտական դիսցիպլինների համակարգում իր կարևոր տեղն ունի: Չնայած տարիներ շարունակ պետության կողմից այն եղել է ուշադրության կենտրոնում, սակայն ֆինանսավորման առումով այդ ուշադրությունը բավարար մակարդակի վրա չի եղել: Հայագիտությունը տարբերվում է այլ դիսցիպլիններից նրանով, որ այն ոչ միայն գիտատեսական, այլ նաև պրակտիկ բնագավառ է՝ հայ ինքնության, հայապահպանության, անցյալն արժևորելու ու այս նոր ժամանակաշրջանում նորովի վերաիմաստավորելու տեսանկյունից: Հայագիտությունը և, մասնավորապես, հայերի դերը տարբեր երկրների քաղաքական, մշակութային, սոցիալական կյանքում արժևորելը մի անհատակ անդունդ է, որի ուսումնասիրումը ոչ միայն կարևոր գիտական առաքելություն է, այլ նաև գիտական հաճույք: Հիշում եմ, երբ ուսումնասիրում էի արխիվային փաստաթղթերն ու ամեն անգամ մի նոր փաստ գիտական վերլուծության ենթարկում, որքան մեծ էր իմ ուրախությունը, որ գիտական պրպտումներն ու ժամանակն իզուր չեն անցել»,-իր ելույթում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հայկական տարաբնույթ համայնքների ու առանձին անհատների դերի արժևորումը մեծ նշանակություն ունի նաև մերօրյա սփյուռքի և Հայաստանի կապերի նորովի ընկալման տեսանկյունից: «Չնայած նրան, որ գիտաժողովը վերնագրված է «Բալթիկայից մինչև Սև ծով», այդուհանդերձ ավելորդ չէ նշել հայկական համայքների կարևոր առաքելությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լիբանանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Արգենտինան և այլն: Զարմանալի է, բայց Աստվածաշնչի չինարեն առաջին թարգմանությունն անգլերենից կատարվել է հայ նվիրյալի կողմից»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, թե հայերը որ երկրում են հաստատվել, առաջին հերթին ստեղծել են եկեղեցի ու դպրոց՝ երկու կարևոր հաստատություններ, որոնք ապահովել են հայերի մշակութային, կրոնական, կրթական միասնությունն օտար հողի վրա: «Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում՝ այստեղ հաստատված ազատ մտքի ու ազատ քննադատության լույսի ներքո մաղթելով արդյունավետ քննարկումներ ու մտքերի ակտիվ փոխանակություն»,-ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել հայերի փոխգործակցության փորձը տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ՝ Բալթիկայից մինչև Սև ծով, ուսումնասիրել Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ պատմական և աշխարհագրական համատեքստում և գնահատել անցյալում և ներկա փուլում հայկական համայնքների դերը տարածաշրջանի պատմության մեջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց