2018 թվականի հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը:
Տուն-թանգարանում էին հավաքվել Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից եկած սովորողներ, նրանց ծնողները, ուսուցիչները, էպոսի ասացողներ՝ հերթական անգամ լսելու հայկական հերոսական դյուցազներգության նորօրյա ասացողներին, որոնք, հաղթելով առաջին փուլում, եկել էին՝ եզրափակից փուլում ներկայացնելու էպոսից իրենց ընտրած հատվածները, վայելելու հերոսական էպոսի դյուցազնական ոգին: Դահլիճում հնչեցին էպոսի հանրահայտ «Օղորմիները...»:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Հովհաննիսյանը ևս, հաղթելով դպրոցական և մարզային փուլերում, մեծագույն պատասխանատվությամբ և ոգևորությամբ մասնակցեց էպոսասացության մրցույթի ոզրափակիչ փուլին: Հուզմունքով լսելով տարբեր ասացողների՝ նա ներկայացրեց «Դավիթ և Խանդութ» մասից «Դավթի ամուսնությունը» հատվածը՝ ոգևորությամբ և գեղեցիկ հնչողությամբ գովերգելով Խանդութին, նրա գեղեցկությունը, հմայքը և Դավթի խոսքերով ամփոփեց այն.
-Գուսաննե՛ր, կերթա՛ք, կասե՛ք,-Դավիթ ասաց,- վեց օր սպասի, յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ...
Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց նրան, իսկ ժյուրին արժանացրեց պատվոգրի «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» Էպոսին նվիրված հանրապետական փառատոնի շրջանակներում էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային տեղ զբաղեցնելու համար, արժանացավ նաև «Սասնա տուն» գավաթի:
Բացենք Հովհաննեսի նվիրական երազանքի գաղտնիքը: Նա ցանկանում է դպրոցը ավարտելուց հետո շարունակել ուսումը և ընդունվել կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ ու իրեն նվիրել բեմին: Էպոսասացության մրցույթում նրա հաջողությունը հերթական քայլն էր՝ մոտենալու իր նվիրական երազանքին:
2017թվականին նա արժանացել էր Վանաձորի քաղաքապետարանի կազմակերպածասմունքի ամենամյա մրցույթի պատվոգրի՝ լավագույն ասմունքի համար:
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները սիրով շնորհավորում են Հովհաննեսին՝ ցանկանալով նրան հետագա հաջողություններ:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան