ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում բացվել է մոբիլ մանկապարտեզ, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ Դրախտիկ համայնքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում, քանի որ նախակրթարանները հանդիսանում են կրթական համակարգի կարևորագույն օղակներից մեկը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ երեխաները նախակրթարան են հաճախում, ապա դպրոց հաճախելիս արդյունքն ավելի լավ է լինում: Նախակրթարանների և մանկապարտեզների ծրագրերին մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում, քանի որ այն մի շարք խնդիրներ է լուծում համայնքների և ծնողների կյանքում, որի արդյունքում ծնողներն ավելի երկար ժամանակ են տրամադրում իրենց մասնագիտական խնդիրներին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նախակրթարանների ու մանկապարտեզների ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունը: «Ներկայումս քննարկում ենք նախակրթարանների և մանկապարտեզների տարբեր մոդելներ, այս տարբերակը ևս հետաքրքիր է: Մանկապարտեզների տարբեր մոդելների դեպքում համայնքը կարող է ընտրել այն մոդելը, որ հարմար է այդ համայնքին՝ ֆինանսական միջոցների, երեխաների թվի և այլ առումներով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես Հայաստանի փոքրիկ, հպարտ քաղաքացիներին, որոնց կրթությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Նախակրթարանների, մանկապարտեզների բացումը մեր քաղաքականության, Կրթության և գիտության նախարարության նոր թիմի գլխավոր սկզբունքներից մեկն է, այն է՝ կրթությունը հասանելի դարձնել շատերին, այլ ոչ թե քչերին, քանի որ նախկինում երբեմն այս սկզբունքը խախտվել է»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ մոբիլ մանկապարտեզների համակարգը նախատեսված է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման համար և ենթադրում է մասնագետների շարժական թիմերով, կրթության պետական չափորոշիչների հիման վրա խառը խմբերով նախադպրոցական կրթության ապահովում 3-5 տարեկան երեխաների համար: Մոբիլ մանկապարտեզները դասական «կրթություն-խնամք» մոդելի փոխարեն առաջարկում է «կրթություն» մոդելը և ունի դպրոցում գյուղաբնակ երեխաների համար մանկապարտեզ հաճախած երեխաների հետ հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու նպատակ։ Նախադպրոցական կրթության ծառայությունը երեխաներին մատուցվում է ըստ վերջիններիս բնակավայրի։
Գոյություն ունի մոբիլ մասնագետների կողմից ծառայությունների մատուցման 2 տարբերակ՝ բազմամասնագիտական թիմով և մեկ մանկավարժի/ դաստիարակի կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց