Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև վերաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ սահմանելով կողմերի գործընկերության բովանդակությունն ու շրջանակն առաջիկա տասը տարվա համար։
Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ և բանիմաց կադրերի ներգրավմանը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության ու կուտակված միջազգային փորձի կիրառման հասանելիությանը։ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից հուշագիրը ստորագրեց նախարար Նարինե Աղաբալյանը, իսկ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից՝ տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ Նախարարության և հիմնադրամի համագործակցության նպատակն է շարունակել համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցներն ապրում և դասավանդում են Արցախի տարբեր գյուղերում։ Նախորդ տարվա չորս մասնակցին այս տարի միացան ևս տասներեքը։ Հայտնի է, որ Արցախի հեռավոր գյուղերում կա մասնագետների կարիք, որը լրացնելու ուղղությամբ Նախարարությունն ակտիվ ջանքեր է գործադրում, և այդ առումով «Դասավանդի՛ր, Հայաստան»–ը հանդիսանում է առաջնային գործընկեր, քանզի ոչ միայն ապահովում է երիտասարդ առաջադեմ մասնագետների ներգրավումը, այլև այս մասնագետների միջոցով Արցախի հեռավոր շրջանների աշակերտներին հաղորդակից դարձնում դասավանդման առավել առաջադեմ և երեխայակենտրոն փորձին: Նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հայտնաբերվել են ամենակարիքավոր դպրոցները, որտեղ արդեն գործուղվել են մասնագետներ, շարունակական աշխատանքի շնորհիվ տարեցտարի այդ թիվը կմեծանա, ինչի արդյունքում ավելի շատ աշակերտ ներգրավված կլինի ծրագրի աշխատանքներում։
««Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր դպրոցները համալրել նոր սերնդի ուսուցիչներով, ովքեր կարողանում են փոփոխություն մտցնել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև համայնքային կյանքում: Եվ այս փորձը կարող է տանել նաև դեպի կրթության համակարգային փոփոխություն»,-ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
«Արցախը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, մենք արդեն չորրոդ տարին է, ինչ մասնագետներ ենք գործուղում Հայաստանի տարբեր մարզեր, բայց մուտքն Արցախ առանձնակի ենք կարևորում։ Լիահույս եմ, որ ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,-նշել է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։
Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը, Արցախի տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ԱՀ ԿԳՍ նախարարության ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան