ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեծ Հայի հիշատակումը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Խոնարհում և ակնածանք այն մարդկանց հանդեպ,ովքեր կայուն հետագիծ են թողնում, ում կորուստը և բացակայությունը ակնհայտ է առաջին իսկ րոպեից…Խոնարհում ու ակնածանք:Հայի սիրտ ու սեր բաժանող ամենահայ Շառլ Ազնավուրի կյանքը մեկ անգամ էլ ապացուցեց մի կարևոր գիտակցություն՝ կարող ես ապրել երկրագնդի ցանկացած հողատարածքի վրա, դրսևորել հարմարվելու, ստեղծելու,արարելու աներևակայելի շնորհք ու կամք և ապացուցել՝ դու աշխարհի քաղաքացի ես՝ ինքնատիպ, եզակի, օրինակելի հոգեկերտվածքով:Այսպիսին է Նա: Հոկտեմբերի 5-ին բոլոր աշակերտները դպրոց էին մտնում մեկական ծաղիկ ձեռքներին,խոնարհվում Ազնավուրի հիշատակը սրբագրող հուշատախտակի առջև և հետո միայն մտնում դասասենյակ:Այդ օրը դպրոցում բոլոր դասամիջոցներին հնչում էր Ազնավուրի հոգեպարար մեղեդին՝ որպես հավերժական սիրո խորհրդանիշ: Խոնարհում և ակնածանք…

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան