ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն Գյումրի քաղաքին նվիրված տոնակատարությանը

Հոկտեմբերի 8, 2018
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով տոնվեց Գյումրի քաղաքի օրը, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ «Հայաստանի աղն ես, Գյումրի՛…» խորագրով ծրագրի շրջանակում։ Քաղաքի օրը գյուրեցիների հետ նշեցին նաև Տավուշի ու Ջավախքի դեռահասները։ Տոնական միջոցառմանը կենտրոնը ներկայացավ սաների ստեղծագործ աշխատանքների, նախագծած ու պատրաստած ռոբոտների ցուցադրմամբ։

Դեռահասների մտքի և ձեռքի ստեղծած, Գյումրվա արհեստն ու արվեստն արտահայտող ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին գյումրեցիներին,  քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին և, իհարկե, փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս իր հիացական վերաբերմունքն արտահայտեց «Ընտանիք» կենտրոնի սաների ազգայինի ու ավանդականի համադրմամբ պատրաստած աշխատանքների վերաբերյալ, խրախուսեց նրանց շարունակել ստեղծագործել և նպաստել քաղաքի մշակութային  կյանքի զարգացմանը։ Փոխվարչապետն իր մակագրությունը թողեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով խորհրդանշական պաստառի վրա։

Տոնակատարության մասնակիցները Սուրբ Նշան եկեղեցում ծանոթացան նաև ֆրանսահայ բարերար Նարինե Սիմոնյանի նվիրաբերած նորադիր երգեհոնի գործածությանը, որի տեղադրման աշխատանքներին մասնակցել են նաև «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները:

Տոնակատարության ընթացքում ազգային արհեստով ու արվեստով հետաքրքրվող անձանց համար կենտրոնի սաների կողմից  ցուցադրվեց նաև գորգի, կարպետի և արծաթյա իրերի պատրաստման աշխատանքային գործընթաց, կազմակերպվեցին նկարչական և խեցեգործական ֆլեշմոբեր: 

«Ամեն մի աշխատանք խոր իմաստ ունի: Եթե մեր երեխաներն այսպիսի մտածելակերպ ունեն, ուղղակի ապշելու է: Տեսնելով այս աշխատանքները՝ կարելի է ասել, որ քաղաքը կորած չէ. այս հող ու ջուրը տաղանդներ է տալիս: Հիացած եմ, փառավորված և ուրախ, որ ապագա ունի նորից այս քաղաքը նման երեխաներով»,-իր տպավորություններով կիսվեց գյումրեցի Արուսյակ Քեչեջյանը:

 

Հ. Սարգսյան

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…