ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական   խորհրդի  նախագահի ընտրություն:  Թեկնածուներ   էին  առաջադրվել    XԱ   դասարանի   աշակերտուհի  Նարե Խանդանյանը և XԲ  դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հարությունյանը, որոնք նախապես  ներկայացրել էին իրենց նախընտրական  ծրագրերը՝  հագեցած  հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունը   ընթացավ  հետաքրքիր մթնոլորտում: Առավելագույն ձայներով Նարե Խանդանյանը  ընտրվեց   դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա աշակերտական    խորհրդի    նախագահ:  Ընտրությունն աշակերտների համար ուսանելի էր:

Սովորողները ծանոթացան ընտրական   իրավունքների   սկզբունքներին և սիրով  կմասնակցեն  աշակերտական խորհրդի, որպես ինքնավարության օղակ, աշխատանքներին:    

Ծ.Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչ