Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարանում մասնակցել է 2015 թվականից փորձնական նպատակով 10 ավագ դպրոցներում ներդրված «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման արդյունքների ներկայացմանը և ամփոփմանը: Միջոցառմանը ներկա են եղել Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործատուների միության, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և «Յունիքոմփ» ընկերությունների միջև 2015 թվականին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակի բարձրացումն էր:
Հուշագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովել է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակել և հաստատել է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: 2019 թվականից նախատեսվում է ներդնել նաև «Ծրագրավորում» առարկան: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 20 ուսուցիչ, ընդգրկվել է 2750 աշակերտ:
Ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենների դիտարկմամբ ՏՀՏ առարկաների ներդրումն ավագ դպրոցների բնագիտական հոսքերում օգտակար է և կարևոր նշանակություն ունի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում: Մինչդեռ մասնագիտական մտահոգություն կա, որ հումանիտար հոսքերում այս առարկաների ուսուցման արդյունավետությունը կարող է բարձր չլինել: Գնահատելով ծրագրի ընդլայնման հեռանկարը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ՏՀՏ առարկայախումբն օգտակար է ավագ դպրոցի բովանադակության բարելավման համատեքստում. «Մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում ավագ դպրոցի կրթական ծրագրի բովանդակությունը փոխելու ուղղությամբ: ՏՀՏ առարկաների ներդնումն ավագ դպրոցներում փորձարկվող լավագույն ծրագրերից է և մենք մտադիր ենք այն շարունակել և քննարկել ծրագիրն ավելի շատ դպրոցներում տարածելու հարցը: Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով փորձնական ծրագրով դպրոցների ընտրության հարցին` նախարարն ընդգծել է, որ առաջին փուլում ընտրվել են այն հաստատությունները, որտեղ բարձր է բնագիտական հոսքի ուսուցումը: «Եթե ավագ դպրոցում բնագիտական ուժեղ հոսքեր չկան, այս առարկաների ներդնումն ավելի բարդ կլինի և մենք որոշակի խնդիրներ կունենանք: Ամեն դեպքում համոզված եմ, որ խնդիրները լուծելի են»,- կարծիք է հայտնել նախարարը և հավելել, որ առաջարկություն կա դպրոցներն ընտրել մրցութային կարգով: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ՏՀՏ առարկայախումբն ուսանող «Քվանտ» դպրոցի աշակերտների հետ: Փորձնական ծրագրում ընդգրկված 10 դպրոցների ներկայացրած վիճակագրության համաձայն` այս առարկայախումբն ուսումնասիրող աշակերտները հիմանկանում ընտրում են բանագիտական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ:
Նշենք, որ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցել է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորել է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 70 միլիոն դրամ:
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
«Յունիքոմփ» ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում և դպրոցների ՏՀՏ լաբորատորիաների վերազինում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց