Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: «Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ այցելությունն ընդամենը փոքր խթան է եղել՝ սկսելու այս գործընթացը, և որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այսպիսի մեծ փոփոխություններ կատարել: Հատկանշական է, որ վերանորոգման համար քոլեջին հավելյալ գումար չի տրամադրվել. ուսումնական հաստատությունն այն իրականացրել է իր ֆինանսական միջոցների խնայողությունից, որն էլ իր հերթին վկայում է տնօրենի արդյունավետ աշխատանքի մասին: Իհարկե, կրթության ոլորտի խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ՝ որոշակի թերություններ, ցածր աշխատավարձ՝ կապված երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց, այնուամենայնիվ, դրանց կողքին կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք կապված են տնօրենի, խորհրդի, կոլեկտիվի համերաշխության, ուսանողների՝ լավ սովորելու ձգտման հետ: Վերջինիս պարագայում դասախոսն ավելի հաճույքով է մտնում լսարան, իսկ տնօրենն էլ սիրով նվիրվում է՝ ուսանողների համար լավ պայմաններ ստեղծելու գործին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մարզադահլիճի վերանորոգումը նոր փոփոխություններ իրականացնելու սկիզբ կհանդիսանա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց