ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արվեստը քո մեջ բացահայտիր մանկուց»

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի աշակերտներ՝ Տիգրան Հարությունյանն ու Ալեքս Սարգսյանը մասնակցեցին «Բացահայտի՛ր տաղանդդ» մրցույթին: Կեցցե'ք, մեր սիրելի սաներ:
«Բացահայտի՛ր տաղանդդ» մրցույթը բացառիկ հնարավորություն էր տաղանդը ցույց տալու և զարգացնելու համար: Միջոցառումը հագեցած էր նոր բացահայտումներով և անակնկալներով:
Ծրագրի նպատակն էր բացահայտել և հանրայնացնել Կապան համայնքի տաղանդավոր երեխաներին, մոտիվացնել նրանց հետագա ինքնազարգացման և կատարելագործման համար: Շնորհիվ այս ծրագրի թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի այս տարվա ամառային աշնանային օրերը նոր գույներով և երանգներով լցվեց: 
Ծրագիրն իրականացվեց Կապանի երիտասարդական ռազմավարության շրջանակներում Մաֆիա ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբի կողմից: Շնորհակալություն նախաձեռնող խմբի անդամներին մեր սաների տաղանդի լավագույն բացահայտման համար: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան