ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրը` աշակերտակենտրոն

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի տնօրենի աշխատասենյակը շնչում էր աշակերտների խանդավառ ոգևորվածությամբ: Դպրոցի տնօրենը հանդիպում էր  հրավիրել աշակերտական խորհրդին և նորընտիր նախագահին։

Զրույցը կայացավ, գրեթե, միակողմանի ուղերձներով,

- Ես ձեզ լսում եմ,- երեխաներ,- այսպես սկսվեց երկխոսությունը… և երեխաներն այլևս չլռեցին.

առաջարկներ, մտահղացումներ, ցանկություններ, նաև պահանջ ներկայացրեց հանձնարարության պատրաստ աշակերտական խորհուրդը:

Տարվա անելիքները լրամշակվեց ներքոնշյալով.

  • «Աշնանային գույներով» միջոցառումների շարք
  • «Տարվա լավագույն աշակերտ և աշակերտուհի» անվանակարգի սահմանում
  • Դրոշի բարձրացում` Հալիձորի բերդում (8-9-րդ դաս)
  • Աշակերտական հերթապահություն
  • Աշակերտական կեցվածք
  • Բջջային հեռախոսները դպրոցում և այլն։

-Ի գործ,- երեխաներին ոգևորելուց հետո, այսպես հրաժեշտ տվեց տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Կապանի N 5 հիմնական դպրոց