Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների, կապերի հաստատման, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա բուհերի միջև համագործակցության նոր հեռանկարների բացման տեսանկյունից: «Սակայն երբեմն այդ համագործակցությունից ակնկալվել է ավելին, քան իրականում եղել է: Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի ERASMUS-ի ծրագրերը չվերածվեն, այսպես կոչված, ակադեմիական տուրիզմի, այլ դրանց արդյունքները մուլտիպլիկացիոն էֆեկտով փոխանցվեն կոլեգաներին և բոլոր շահագրգիռ կողմերին: Քանի որ այս տարի 12-ամյա կրթության անցման հետ կապված տեղացի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, այն կարող էր հնարավորության նոր պատուհան բացել մեր բուհերի համար: Այսինքն վերջիններս ճգնաժամային պայմաններում կարող էին հաղթահարման ուղիներ փնտրել, որոնցից մեկը հենց բուհի միջազգայնացման գործընթացն է՝ օտարերկյա ուսանողների ներգրավման տեսանկյունից: Ցավոք, մեր բուհերը դեռևս չեն ձևավորել իրենց ինքնությունը, այդ թվում նաև իրենց ուսանողների մեջ, երբ այդ նույն ուսանողը, իրեն հպարտ կզգա որպես տվյալ հաստատության շրջանավարտ և տարբեր միջոցներով կօգնի իր բուհին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը կապված է նաև այն փաստի հետ, որ մեր բուհերը տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց մարկետինգային քաղաքականությանը և բրենդինգին, որը, ըստ փոխնախարարի, շատ կարևոր է և նպաստում է բուհի միջազգայնացման գործընթացին: «Կրթության և գիտության նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին է, որը, ցավոք, այսօր զբաղված է միկրոմենեջմենթով, որն իրականում բուհերի ներքին խնդիրն է: Այդ պատճառով «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո պետք է կտրուկ բարձրանա բուհերի ինքնավարությունը և կրճատվի պետության մասնակցությունը: Մեկ այլ խնդիր ևս, որը վնասել է բարձրագույն կրթության ողջ ոլորտի հեղինակությանը և իջեցրել ընդհանուր վստահելիությունը, որոշ մասնավոր բուհերի անբարեխիղճ գործունեությունն է: Այսուհետ մենք բավականին խիստ ենք լինելու այս հարցում, և յուրաքանչյուր խախտում արժանանալու է գնահատականի՝ ընդհուպ մինչև այդ բուհի լիցենզիայի գործունեության կասեցում»,-նշել է նախարարի տեղեկալը՝ իր ելույթում կարևորելով նաև օտարալեզու կրթական ծրագրերի մշակման և դրանց տեսանելիության ապահովման խնդիրը՝ արտերկի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից: Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է նաև բուհերի որոշակի վարկանիշավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մրցակցության խրախուսումը կբերի նաև հավելյալ ֆինանսավորում: «Հաճախ բուհերը դժգոհում են հանրակացարանային խնդիրներից, սակայն, իմ կարծիքով՝ այն ամենահեշտ լուծելի հարցերից է՝ մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այսինքն՝ ցանկություն, համապատասխան ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում բոլոր խնդիրները լուծելի են: Նախարարությունն իր կողմից կանի հնարավորը՝ աջակցելու բուհերին, իսկ մնացած հարցերում բուհերն ինքնուրույն պետք է գործեն՝ հասնելու առավելագույն արդյունքի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկում:
Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, Մենք այլևս չենք կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտները սկսել են օգտվել արհեստական բանականության գործիքներից (ChatGPT և այլն)՝ շարադրություններ գրելու կամ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկման եմ դնում բոլորիս համար կարևոր մի թեմա՝ ի՞նչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել առաջին դասարանում, որպեսզի փոքրիկ սովորողը չհոգնի, պահպանի հետաքրքրությունը և հնարավորինս երկար ժամանակ…
Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այս տարիքում երեխայի հիմնական գործունեությունը խաղից անցում է կատարում ուսումնառությանը: Ահա մի քանի արդյունավետ մեթոդներ և գաղափարներ. 1. Խաղային մեթոդներ…
Հարգելի մասնակիցներ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆորումում դիտարկվում է ոչ թե ձեր ակտիվությունը, այլ ձեր կողմից վարվող հիմնական թեմայի համապատասխանությունը սահմանված «Չափանիշներին»:
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց