Սեպտեմբերի 25-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները կատարեցին այս ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները:
Աշակերտական խորհրդի ընտրությունները դպրոցում ժողովրդավարության և քաղաքացիական դաստիարակության նորմ է , որին դպրոցականները վերաբերվում են` որպես պարտականություն: Այս դեպքում կանոնադրական կամավորության սահմանները համընկնում են պարտավորվածության բարոյական սահմանին:
Աշակերտական խորհրդի կանոնադրությունը հաստատության այն իրավական ակտն է, որի կետերն ու ենթակետերը սովորողների համար դպրոցական կենսակերպի հրամայական է:
Այսպես, աշակերտական խորհրդի կողմից երեք նախագահներ`(Նանե Բաբայան 8-րդ «բ» դաս. , Մարթա Հարությունյան -8-րդ «ա» դաս. Շուշանիկ Հունոյան 9-րդ << բ>> դաս.) առաջադրել էին իրենց թեկնածությունները, ծավալել քարոզարշավ, անցկացրել ֆորում, հրապարակել նախընտրական ծրագրերը:
Փակ գաղտնի ընտրությունը մեկնարկվել է ժամը 11;30-ին:
Ընտրատեղամասը դպրոցի նիստերի դահլիճն էր, որտեղ ձևավորվել էր քվեարկության շիրման, հատկացվել տեղանք` վստահված անձերի, հսկիչների, դիտորդների համար, հարմարեցվել պայմաններ ընսրական հանձնախմբի և ընտրողների համար:
Որպես դիտորդ, ընտրության ողջ ընթացքը վերահսկում էր դպրոցի շրջանավարտ, Սյունիքի ԱԽ ցանցի համակարգող Դավիթ Սարգսյանը, ով իր դիտողություններն ու նկատառումները վերջում հրապարակեց դպրոցի տնօրենի ներկայությամբ:
Ընտրության արդյունքները հետևյալն են
240 ընտրողներից, մասնակցեցին 218-ը, իսկ 22-ը բացակայում էին:
Բաբայան Նանե Էդուարդի- 62 քվե
Հարությունյան Մարթա Արմենի -94 քվե
Հունոյան Շուշանիկ Զոհրաբի – 47 քվե
Անվավեր-13 քվեաթերթիկ
Բոլորին դեմ եմ -2 քվեաթերթիկ
Գործընթացի մեջ ներգրավվել են` ԿԱԻ մասնագետ, դասղեկներ, տարբեր դասարանների ներկայացուցիչներ, այդ թվում ԿԱՊԿՈՒ աշակերտներ:
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանն ընդունեց ընտրական հանձնախմբի նախագահի զեկույցը, շնորհավորեց նորընտիր նախագահ Մարթա Հարությունյանին, հորդորեց պահպանել աշակերտական խորհրդի տարիների ձեռքբերումները և բազմապատկել այն առավել ակտիվ գործունեությամբ:
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ