Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած
Լուսապայծառ հոգիներով ճառագած,
Իմ նոր հայրենիք,
Հզոր հայրենիք...
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մուտքից երևում էր,որ ունկնդիրը պետք է լինենք մի փոթորկահույզ արբեցնող, յուրօրինակ գրական -երաժշտական միջոցառման, որը կրում էր «Անկախ իմ Հայաստան» խորագիրը:
Դպրոցը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում էին խրոխտ երգն ու պարը:
Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, մեր անկախության 27- ամյակը :
Աշակերտներն իրենց շարքերով ձևավորել էին Մեծ և Փոքր Մասիսները:
Տոնացույցի լուսավոր օրվա` Անկախության 27-ամյակի կապակցությամբ ուսուցիչներին, ծնողներին ու դպրոցականներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոնն է, տոն, որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում:
«Անկախությունը մեր էության մեջ է, այն նոր կյանքի կոչնակ է և հավերժորեն իր կամքն է հնչեցնում, 27 տարիների մաքառումների արդյունքում այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք անկախ պետություն. հայկական մարտունակ բանակ, դպրոց, եկեղեցի, մայր օրենք` Սահմանադրություն... Մեր դպրոցականներն ապագային ուղղված մեծ երազանքներ ունեն։ Ես համոզված եմ, որ դրանց հասնելու ճանապարհին իրենք լավ, շատ լավ կսովորեն, կլինեն հայրենասեր, բարի, աշխատասեր ու իրենց պարտքը կտան ազատ ու անկախ հայրենիքին», ասաց տնօրենը։
Միջոցառման մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները` ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյան
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց