ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Կապանի էլեկտրոնային գրադարան

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Գրադարանը ազատություն է: Ընթերցելու,շփվելու ազատություն:Այն կրթություն է, որ չի ավարտվում այն օրը, երբ մենք ավարտում ենք դպրոցը կամ համալսարանը: Գրադարանը ժամանց է, առանձնացում և մուտք դեպի տեղեկատվություն /Նիլ Գեյման/:

Սեպտեմբերի 20-ին Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի սաները մաթեմատիկայի դասն անցկացրին Կապանի էլեկտրոնային գրադարանում:
Թեման ՝ Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին։

Եթե նույնիսկ Դուք չեք սիրել և սիրում մաթեմատիկան, դժվար թե կարողանաք չհամաձայնվել այն մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի: Մաթեմատիկայի ուսուցիչ Ռիմա Մկրտչյանը կարևորեց Մաթեմատիկա առարկան և նրա ունեցած մեծ դերը մեր կյանքում:

Աշակերտները ներկայացրին հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին, մի քանի հետաքրքիր փաստեր պի թվի, ոսկե հատվածքի (կտրվածք), հաջողակ և անհաջողակ, 2520 թվի յուրահատկությունը, ծննդյան օրերի պարադոքսը և այլնի մասին:

Ներկայացնելով աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին, կարևորեցին Է. Կանտի «Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա» աֆորիզմը:Վեցերորդցիների ակտիվությունը հիացրեց բոլորին և խթանեց՝ հանդես գալ նորանոր նախաձեռնություններով:
Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…