ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթների մեր հաղթողները

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

 Գեղարքունիքի մարզի  Լճաշեն գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցի  IXԱ   դասարանի  աշակերտները /ուսուցչուհի՝  Սալվինազ  Սիմոնյան/ ակտիվ  մասնակցություն  ունեցան  «Բարբառների  երկխոսություն» և  Էպոսասացության  մրցույթ-փառատոններին:

IXԱ  դասարանի  աշակերտ  Գևորգ  Բարսեղյանը  2018թ-ի  հուլիսի 11-ին Գավառի  արվեստի դպրոցում  մասնակցեց  «Բարբառների  երկխոսություն»  մարզային 8-րդ   մրցույթ-փառատոնին, բարբառով  պատմեց  Հովհ.Թումանյանի «Սուտլիկ որսկանը»  հեքիաթը,  արժանանացավ հավաստագրի  և  հուշանվերի,  իսկ IIԱ դասարանի աշակերտ ՝ Լևոն  Մհերյանը  տարածքային փուլում  ներկայացրեց՝ Հովհ. Թումանյանի «Պոչատ  աղվեսը»  հեքիաթը,  արժանացավ  խրախուսանքի:

IXԱ   դասարանի  աշակերտուհի   Մանե Խանդանյանը 2018թ-ի օգոստոսի 24-ին Գավառի  երկրագիտական   թանգարանում  մասնակցեց   «Սասնա ծռեր»  էպոսին  նվիրված  մրցույթ-փառատոնի  մարզային փուլին, գրավեց երրորդ տեղը:  Գեղարքունիքի   մարզպետ  Իշխան Սաղաթելյանի կողմից արժանացավ հավաստագրի և խրախուսական նվերի:

Մանեն իրավունք նվաճեց մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին, որը  կանցկացվի 2018թ. հոկտեմբերի  6-ին, Աշտարակ  քաղաքի  Պերճ  Պռոշյանի  տուն - թանգարանում:

Մրցույթների մասնակից աշակերտները  դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանի  կողմից արժանացան խրախուսանքի և գրենական  պիտույքների փաթեթ նվեր ստացան:

                                                                  

       

Հ.լեզվի , գրականության, գրաբարի  առարկայական                                                                                 մեթոդական   միավորման   նախագահ    Ջ.Դանիելյան