ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավոր տոնդ, հայրենիք

Սեպտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 21-ին Ուրասարի հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարելիցին նվիրված աղբյուր-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն: Հանդիսությանը ներկա էին Ստեփանավանի քաղաքապետարանի պաշտոնական անձինք, քահանա Տեր Մամբրեն, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան տնօրեն Մարիամ Շոլինյանը, տեր Մամբրեն ,  ուսուցիչներ Սամվել Մանուկյանը, Վանիկ Եպիսկոպոսյանը: Հնչեց ՀՀ օրհներգը, աշակերտները հանդես եկան հայրենաշունչ երգերով, ասմունքով,  ազգային պարերով: Աղբյուրի կառուցման նախաձեռնության համար ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցինք դպրոցի ՀԵՊ  ուսուցիչ Ստեփան Կոստանդյանին: Միջոցառման երկրորդ մասը կայացավ դպրոցում վերջերս կառուցված ֆուտբոլի խաղադաշտում, որի բացման կապակցությամբ կազմակերպվել էր  «Սպորտլանդիա»: Շնորհակալություն հայտնեցինք նաև  «Դասավանդիր Հայաստան»-ի՝ դպրոցի ուսուցիչներ  Արմեն Մխեյանին, Նարեկ Հակոբյանին, Ալբերտա Պիրոևային՝ ծրագիր շահելու և խաղահրապարակը կառուցելու համար: Ուրասարի հիմնական դպրոցում մեծ ուրախություն էր տիրում Անկախության տոնի հերթական տարելիցի առթիվ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՐԵՆԻՔ:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…