ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում

Հոկտեմբերի 19, 2016
Պաշտոնական

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ճանաչված գիտնականներ: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհավորել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր աշխատակիցներին, գիտնականներին ու մասնագետներին՝ ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանի առթիվ:

«1992 թվականից՝ արդեն որպես անկախ պետություն, Հայաստանի Հանրապետությունը դարձել է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: Այս ոչ կարճ ժամանակահատվածում Հայաստանի գիտական կենտրոնների, առաջին հերթին՝ Երևանի պետական համալսարանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ ձևավորվել են հաստատուն կապեր: Հայաստանի մասնագետները մասնակցել և այսօր էլ մասնակցում են ՄՀՄԻ կողմից իրականացվող բազմաթիվ խոշոր նախագծերի. 12 հայ գիտնական և մասնագետ ընդգրկված են ինստիտուտի ծրագրերում: Միացյալ ինստիտուտի հետ համատեղ աշխատանքներում հայ գիտնականների և ինժեներների մասնակցությունն ունի մի շարք դրական կողմեր: Առաջին հերթին դա հնարավորություն է մեր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել այն հիմնարար և կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով հնարավոր չէ կատարել երկրի ներսում: Երկրորդ՝ Միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսները և ինժեներները զարգացրել են գիտատեխնիկական համագործակցություն համաշխարհային այնպիսի առաջատար ատոմային կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ CERN, DESY և այլն: ՄՀՄԻ հետ գիտական համագործակցությունը լայն հնարավորություններ է տալիս ուղիղ կապեր հաստատել ինչպես ԱՊՀ մասնակից-պետությունների, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների հետ: ՄՀՄԻ-ն մեծ դեր է ունեցել և ունի տեսական ֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի և ատոմային միջուկի ֆիզիկայի բնագավառում Հայաստանի գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում: Այսօր մենք հետաքրքրված ենք ինստիտուտում իրականացվող կրթական ծրագրերում մեր ուսանողների և ասպիրանտների առավել ակտիվ մասնակցությամբ: Այսպիսով, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է Հայաստանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառում կադրերի պատրաստման համար: Այդ համագործակցությունը նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, համաշխարհային շուկայում դրանց դերի բարձրացմանը:Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ձեր ինստիտուտի գործունեության մեջ արդյունավետ մասնակցությանը և հետագա զարգացմանը»,-նշել է նախարարը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով հետագա արդյունավետ համագործակցություն:

Համաշխարհային գիտության զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի գիտական կապերի ամրապնդման, միջազգային գիտական տարածք Հայաստանի գիտության ինտեգրման, Հայաստանում բարձրագույն որակավորմամբ մասնագիտական կադրերի պատրաստման բնագավառներում ներդրած ավանդի համար և Դուբնայի Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի 60-ամյակի կապակցությամբ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեններ Միխայիլ Իտկիսը և Ռիխարդ Լեդնիցկին պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…

  • Կամուրջ դեպի աշխարհ. ինչո՞ւ է անգլերենն ավելին, քան դպրոցական առարկան

    Թեմայի հեղինակ՝ Մելանյա Մկրտչյան

    Այսօր անգլերենն ավելին է, քան պարզապես քերականական կանոններն ու քննական միավորները: Այն համաշխարհային հաղորդակցության բանալին է, մշակութային դուռ և նոր հնարավորությունների սկիզբ: Շատ սովորողներ կենտրոնանում են վարժություններ կատարելու կամ բարձր…