ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գրագիտությունն ազատություն է»

Սեպտեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Գրագիտության միջազգային օրվան նվիրված դասղեկի ժամ Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում: Դասն անցկացրեց դասղեկ Ռիմա Մկրտչյանը դպրոցի գրադարանում: 

Այս դասի նպատակն է գրագիտության կարևորության վրա աշակերտների ուշադրությունը գրավելը: Կարևոր է ոչ միայն գրելու կամ կարդալու ունակությունը. մենք նպատակ ունենք նաև բարձրացնել նրանց ընդհանուր զարգացվածության մակարդակը: 

«Գրագիտությունը մեծ հեռանկարներ է բացում հատկապես երեխաների և երիտասարդների համար: Գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ: Հուսամ` երեխաները ևս կփոխանցեն այդ գաղափարներն իրենց ընկերներին և հասակակիցներին»,- նշեց Ռիմա Մկրտչյանը: 

Գրագիտության միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել իրազեկումը գրագիտության դերի մասին՝ որպես մարդու իրավունք և ցկյանս ուսումնառության, բարեկեցության, կայուն և ներառական զարգացման հիմք: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան