ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին

Հոկտեմբերի 19, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ Նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ: Նախագահի հաճելի պարտականություններից մեկը պարգևներ հանձնելն է, բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետև նախ պարգևների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաև՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարևոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող և բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձված ճանապարհ է: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել և ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաև սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատևել, և մենք պետք է այս ճանապարհը շարունակենք:

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար, իսկ սա ծառայություն է: Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Իհարկե, նաև շնորհակալություն եմ հայտնում մրցութային հանձնաժողովին:

Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք. մամլո հաղորդագրություններ

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…