ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դադարեցվել է ատենախոսությունների պաշպանության ընդունելու գործընթացը

Սեպտեմբերի 10, 2018
Պաշտոնական

ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները: «Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում և տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություններն ընդունելու գործընթացը՝ մինչև կունենանք այդ անհամապատասխանության հստակ պատկերը: Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, որը, բնականաբար, կոլափսի կենթարկի աստիճանաշնորհման  ողջ համակարգը»,-նշել է Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ ևս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների ընդունման ժամկետը և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշում կկայացվի՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են և խորհուրդներ, որոնց գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ: «Կարգի խախտումներով ձևավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, և խորհուրդները բերել օրինական դաշտ:  Վերջին ամիսներին ես ներկա եմ գտնվել մի քանի պաշտպանության և պետք է փաստեմ, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում. ուղղակի տեղի է ունենում քվեարկություն: Մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հետևաբար առաջիկայում պետք է այնպես արվի, որ եթե նրանք հավանություն տան խոտանված աշխատանքին, ապա կզրկվեն լինել խորհրդի անդամ կամ ատենախոսության ղեկավար: Առհասարակ, պետք է փաստել, որ մեր գիտությունը շատ ծանր վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտնականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլեր չեն ձեռնարկել՝ այն շտկելու համար»,-նշել է ԲՈԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ օրերս ԳԱԱ-ում հանդիպում է ունեցել ակադեմիկոսների և գիտնականների հետ և նրանց համագործակցության կոչ արել: «Որոշում ենք կայացրել՝ ստեղծել աշխատանքային խմբեր, և համատեղ ուժերով ձևավորել համապատասխան ձևաչափեր և չափորոշիչներ՝ բարելավելու այս ոլորտի գործունեությունը: Ցանկանում եմ նշել, որ եթե մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է «ոստիկանի» ֆունկցիա, ապա ներկայումս փոխվելու է դրա փիլիսոփայությունը՝ այն լինելու է, այսպես ասած, «բժշկական» կառույց, որը մտնելու է այդ գործընթացի մեջ ատենախոսությունը ներկայացնելու հենց առաջին օրվանից, վերահսկելու է գործընթացի ողջ օրինականությունը՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում և վերջում տալու է համապատասխան գնահատական: Այսինքն՝ ԲՈԿ-ը ոչ թե պատժելու է, այլ գնահատելու է իրական գիտնականին»-,ընդգծել է բանախոսը:

ԲՈԿ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…