Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքներում իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության ծրագրեր, որոնցում ներգրավված են մոտ 50 երեխա: Երկու տարվա ընթացքում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու այլ վերապատրաստման դասընթացներին, երեխաները հզորացրել են իրենց կարողությունները համայնքային ծրագրեր իրականացելու գործընթացում: Երկամյա ծրագրի շրջանակում խմբերը բացահայտել են կարևոր հիմնախնդիրներ իրենց համայնքներում, որոնք շոշափում են երեխաների շահերը և դրանց լուծման համար իրականացրել գործնական քայլեր՝ համագորակցելով ՏԻՄ-երի, դպրոցների ու այլ կառույցների հետ: Օրինակ, Բերդավանի խումբը խնդիր են համարել սովորողների մոտ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ վատ իրազեկվածությունը, Ոսկեվանի խումբը համարել է խնդիր երեխաների համար կավագործական/փայտագործական խմբակի բացակայությունը իրենց համայնքում: Խնդիրների աստիճանական լուծման համար երեխաները իրականացրել են հարցումներ, դրանց տվյալների վերլուծություններ, կազմել են գործողությունների պլաններ, հանդիպել որոշում կայացնողների հետ և ներկայացրել առաջարկություններ: Արդյունքները գոհացուցիչ են: Ոսկեվանում հիմնվել է կավագործական/փայտագործական խմբակը, Հաղթանակի դպրոցում լուծվել է խմելու ջրի հարցը և այլն: Արդյունքների ամփոփման համար կայացան եզրափակիչ միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին խմբերի գործունեությունները, իրականացված քայլերը, ամփոփվեցին իշխանությունների ու դպրոցների տնօրենությունների հետ համագործակցության արդյունքները, համայնքային ծրագրերի վերջնական ցուցանիշները: Կարևորը այն է, որ խնդիրների լուծման համար երեխաները համագործակցել են որոշում կայացնողների հետ տարբեր մակարդակներում՝ դպրոցների մանխորհուրհուրդների, տնօրենությունների, ավագանիների ու վարչական ղեկավարների հետ: Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը բարջր գնահատեց ծրագիրը, քանի որ երեխաների բարձրացրած խնդիրը լուծվել է և իրենց համայնքն ունի երեխաների զբաղվածության նոր կենտրոն:
Ծրագիրը կշարունակվի Տավուշի մարզում ևս այս տարի և կընտրվեն նոր համայնքներ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան հզորացնեն իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտներում:
Երեխաների շահերի պաշտպանության ծրագրի շրջանակում երեխաներն ու երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:
ՎՎՀ Իջևանի և Նոյեմբերյանի գրասենյակներ