«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու,այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»
Մոնթե Մելքոնյան
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Լոռվա չքնաղ բնության գրկում գտնվող «Արբանյակ» ճամբարում օգոստոսի 1-ից 9-ը իրականացրեց «Միասնական ոգու հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մայիսյան հերոսամարտերի 100 և Ղարաբաղյան շարժման 30 տարելիցներին:
«Ընտանիք» կենտրոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզի կրթամշակութային կենտրոնների հետ համագործակցության արդյունքում, ծրագրում ընդգրկեց նաև Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաների և ջավախահայ պատանիների:
Ամառային դպրոցի նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերի և Ղարաբաղյան շարժման դերն ու կարևորությունը՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորում, նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորմանը, ամրապնդել երիտասարդների գիտելիքները ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի ու ՏՏ ոլորտի՝ հատկապես ռոբոտաշինության վերաբերյալ, կազմակերպել ազգային արհեստի և արվեստի մասնագիտական դասընթացներ:
Կենտրոնի տնօրինությունը, կարևորելով նախազորակոչային տարիքի դեռահասների մոտ ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը և տարբեր շրջանների պատանիների միջև սերտ ընկերական հարաբերությունների հաստատումը, ծրագրի շրջանակում կազմակերպեց և իրականացեց բազմաբովանդակ միջոցառումներ. սեմինարներ և ֆիլմերի դիտում-քննարկումներ, ռազմամարզական ուսուցողական և ինտելեկտուալ խաղեր, վարժանքներ, հանդիպումներ և այլ ուսուցողական դասընթացներ:
«Հաղթանակների դար. Ավարայր, Սարդարապատ, Շուշի...», «Ազգային բանակի անհրաժեշտությունն ամուր պետություն ունենալու գործում», «Սաղմոսների դերն ու բարոյախրատական նշանակությունը», «Ռոբոտաշինության և կապի միջոցների դերը բանակաշինության զարգացման գործում» թեմաներն ամառային դպրոցում քննարկվեցին և խորությամբ ուսուցանվեցին հրավիրված մասնագետների կողմից: Դեռահասներին առավել հետաքրքրեց ռոբոտաշինության և կապի ոլորտները, հատկապես նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ կենտրոնի սաների ստեղծած ռոբոտների ցուցադրությունը դիտելուց հետո: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գործնականում կիրառել ռոբոտները, սարքի օգնությամբ գտնել «ականներ»: Պատանի «գյուտարարները» հասակակիցներին հորդորեցին ուսումնասիրել այս բնագավառը և ապագայում իրենց նպաստը բերել պետության և բանակաշինության հզորացման գործում:
Արժևորոլով հայ ագգի կերտած հարուստ անցյալը՝ ծրագրի մասնակիցներին գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով ներկայացվեց պատմական իրադարձություններ և հերոսական դրվագներ հայրենյաց պաշտպանների անպարտելի ոգու, հայրենասիրության, նվիրվածության և խիզախության մասին:
«Ամեն ինչ հիանալի է կազմակերպված, հատկապես սպորտային խաղերն ու ռազմական միջոցառումները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր տղա, ով դառնալու է զինվոր, այս տարիքից պետք է ֆիզիկապես շատ ամուր ու կոփված լինի և գաղափար ունենա զինվորական առօրյայի մասին»,- նշեց Արցախից 16-ամյա Սևակ Հովսեփյանը:
Անցկացված առաջին բուժօգնության, տարհանման կազմակերպման գործնական դասընթացները և քաղպաշտպանության վարժանքները մասնակիցներին օգնեցին հասկանալու և յուրացնելու համապատասխան գործողությունների կազմակերպման ճիշտ հերթականությունն արտակարգ իրավիճակի պայմաններում: Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և սպորտային կարողությունների ցուցադրման նպատակով անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի և բադմինտոնի մրցումներ:
Դեռահասների համար ուսանելի էր նաև արհեստի և արվեստի «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացներին մասնակցությունը: Մասնակիցները հետաքրքրված էին մանրանկարչությանբ, խեցեգործությամբ և բատիկայով: Օգտագործելով ստեղծագործական միտքն ու վառ երևակայությունը, նրանք մեծ խանդավառությամբ և սիրով «կենդանություն» էին հաղորդում նյութերին: Ուսուցողական դասերի ընթացքում համատեղ ուժերով ծնունդ առած ստեղծագործական աշխատանքը նվիրվեց Մարտունու շրջանի ՊԲ N զորամասին:
Ամառային դպրոցի ընթացքում դեռահասները հնարավորություն ունեցան սովորելու ազգային, ժողովրդական ու ռազմական պարեր, հայրենասիրական և հոգևոր երգեր: Նրանք իրենց ուսուցանած ազգայինն ու ավանդականն արտահայտեցին կազմակերպված գեղարվեստական միջոցառումներում և միջջոկատային ելույթներում: Հայրենասիրական խրոխտ երգերի և ոգեշունչ պարերի կատարումները նոր ոգևորություն և բարձր տրամադրություն պարգևեցին մասնակիցներին:
«Կազմակերպված միջոցառումներից ինձ ամենաշատը դուր եկավ ազգային պարերի ու հայրենասիրական երգերի ուսուցումը: Սիրիայում ինչքան էլ հայեցի դաստիարակություն ենք ստացել, այնուամենայնիվ նմանատիպ դասընթացների պակաս ունեցել ենք: Այսպիսի ծրագրերին մասնակցությունը օգնում է ավելի հեշտ շփվել, հարմարվել շրջապատի ու հասակակիցների հետ: Շնորհակալություն եմ հայտնում ծրագրում ընդգրկելու համար»,- իր տպավորություններով կիսվեց սիրահայ դեռահաս Մեղեդի Լևոնյանը:
Հետաքրքրական էր Արցախի, Ջավախքի, Շիրակի մարզի և սիրիահայ դեռահասների կողմից հայրենի բնօրրանների վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը, նրանց դիտարկմամբ տարածաշրջանում առկա հիմնախնդիրների ներկայացումը և դրա շուրջ ծավալված քննարկումները:
Ծրագրի փակումն ազդարարվեց հրաժեշտի խարույկով: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով, հաղթական երգերով՝ գլխավերևում ծածանելով Հայաստանի, Արցախի պետական և Ջավախքի խորհրդանշական դրոշները:
Ի նշան համախմբվածության և ստեղծված ջերմ ընկերական հարաբերությունների, մասնակիցները բռնեցին միասնական շուրջպար:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, գեղարվեստական ու տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած մասնակիցներին ու խմբերին, որից հետո վառվեց խարույկը. արցունքներ, գրկախառնություններ, հրաժեշտի խոսքեր:
Ծրագրի մասնակիցներն իրենց տպավորություններն ու ցանկություններն արտահայտեցին հարցաթերթիկների և խորհրդանշական դարձած պաստառի վրա, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ իրենց ամառային հանգիստը կազմակերպելու, ուսուցողական, անմոռանալի ու տպավորիչ օրերի համար:
Հ. Սարգսյան
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան