ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ. ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:
Այս մասին Ս. Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը:
ԿԳ նախարարի տեղեկացմամբ`նախագծի իրագործման համար պետական միջոցներից 400 մլն դրամ է նախատեսվել. «Ծրագրի մասին մտածել ենք այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էինք: Շատ կարևոր է, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, ուստի պետությունը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի շուրջ 350 հազար աշակերտի համար: Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ կկարողանա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն: Նախնական պայմանավորվածություն ունենք նաև dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի և կայքի միջոցով աշակերտները կկարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը: Օրինակ, դպրոցում որևէ գրական ստեղծագործություն անցնելու ժամանակ գուցե թատրոնների խաղացանկում կգտնվի համապատասխան ներկայացումը և աշակերտները զուգահեռ կկարողանան դիտել նաև այդ գործի բեմականացումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով` ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով. որպեսզի հասկանալի լինի, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում` հետագայում դրանք շտկելու և ծրագիրն ընդլայնելու ակնկալիքով: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերից սկսած` բոլոր դպրոցականները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրել է նաև աբոնեմենտի նմուշը և հավելել, որ ծրագիրը քննարկվել և համաձայնեցվել է նաև տարածքային կառույցների հետ` մարզպետարանները կաջակցեն իրականացնել երեխաների տեղափոխումը մշակութային հաստատություններ:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային նոր ծրագիրը, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Մշակույթի նախարարի տեղեկացմամբ` կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Վիճակահանության տարբերակով ՀՀ տարբեր մարզերից կընտրվեն դպրոցներ, որտեղ դրամաշնորհ ստացած արվեստագետները կներկայացնեն իրենց ծրագրերը:
Բանախոսները նշել են, որ աբոնոմենտային նման համակարգ գործել է նաև նախկինում` խորհրդային տարիներին: Նպատակը` կրթության և մշակույթի ոլորտների զուգակցումն է, հոգևոր արժեքներով քաղաքացու, գրագետ հանդիստասի ձևավորումն ու դաստիրակությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց