ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ. հարցը քննարկվեց նաև թանգարանների տնօրենների հետ

Օգոստոսի 14, 2018
Մշակութային լուրեր

«Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց - մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն,- ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային համակարգի ընդհանուր սկզբունքները՝ ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:

Նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի 2018-ի հոկտեմբերից՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի մշակութային երեք հաստատություն թատրոն, թանգարան կամ պատկերասրահ համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան:

Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսեցին թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ մշակույթի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…