Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված միջոցառում, որի մասնակիցներին ողջունել և հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կատարելագործումը կարևորագույն խնդիրներից է: Այն իրականացվում է 2000 թվականից, որի ընթացքում վերապատրաստվել է սփյուռքի 36 երկրի շուրջ 1500 ուսուցիչ: Վերապատրաստումների արդյունքում որոշ համայնքներում ամբողջովին վերափոխվել են դասավանդման սկզբունքները և մեթոդները, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը: Ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռևս կան բազմաթիվ անելիքներ. վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական՝ իրապես արտացոլելով սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունը կնպաստեն հայեցի կրթության և հայ մանկավարժության զարգացմանը: «Վստահ եմ, որ այն ոգևորությունը, որ ներկայումս կա Հայաստանում, դուք էլ եք կիսում, թեպետ սփյուռքն այդ օրերին մեծ աջակցությունն է ցուցաբերել շարժմանը և ունեցել իր կարևոր ներդրումը: Հուսով եմ, որ այն ինչ զգացել եք այս օրերին հայրենիքում կհասցնեք ձեր աշակերտներին և էլ ավելի նրանց կինտեգրեք ներհայաստանյան գործընթացներում: Թերևս առաջին անգամ ՀՀ ներքաղաքական կյանքն իրավամբ դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը, և սա ամենամեծ ձեռքբերումն է՝ մեր գաղթօջխների զարգացման և որ ամենակարևորն է՝ հայրենադարձության ճանապարհին»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը պետական ամենամյա ծրագիր է, որն այս տարի իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Ծրագիրը, որի տևողությունը մեկ ամիս է, գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է այնպես, որ այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Դասընթացներն իրականացրել են Մանկավարժական համալսարանը և Կրթության ազգային ինստիտուտը:
Այս տարի ծրագրին մասնակցել է 58 ուսուցիչ՝ 15 երկրից, որոնցից վկայական է ստացել 57 մասնակցության վերաբերյալ տեղեկանք՝ 1 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Բելառուս, Դանիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան, Կանադա, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ:
Այս տարի վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման և հայոց պատմության ուղղություններով: Յուրաքանչյուր խմբում լրացվել է 120 դասաժամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց