Երէկ՝ երեքշաբթի յուլիսի 17-ին Հայաստանից վերադարձան համահայկական բնագիտական օլիմպիադային մասնակցող աշակերտները եւ խմբի պատասխանատու տկն. Հերմինէ Նազարբէգեանը: Նրանց ծաղկեփնջերով դիմաւորեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչները:
Ինչպէս արդէն յայտնել էինք Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը թւականիս յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել էր դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից:
Օլիմպիադային մասնակցող 5 աշակերտներից՝ Սաթենիկ Շահիջանեանը, Մենուա Իսկանդարեանը եւ Ադենա Հայրապետեանը յաջորդաբար արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմների, իսկ Մինէ Նազարեանը ինտելեկտուալ խաղում՝ յաղթող ճանաչւեց եւ ստացաւ շնորհակալոգիր: Խորհուրդս շնորհաւորում է մասնակիցներին եւ ցանկանում է նորանոր յաջողութիւններ:
Նիւթը մանրամասնութեամբ կը ներկայացւի օրաթերթի առաջիկայ համարներից մէկում:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ
Նյութի աղբյուրը. «ԱԼԻՔ» օրաթերթ
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…