ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա. Արայիկ Հարությունյան

Հուլիսի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում: «Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով, կարող են դրա նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի դրանց միջոցով մենք շտկումներ մտցնենք մեր աշխատանքի մեջ և համապատասխան փոփոխություններ անենք»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի բուն հարցին՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման միտումներին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խիստ արդիական են հրատապ խնդիրների լուծումը և կրթության զարգացման հիմնական ուղենիշների ամրագրումը կրթության բոլոր օղակներում՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական: «Մեր միջազգային գործընկերների հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ նախակրթարանների ծրագրի հետ կապված, և առաջիկայում հատկապես հեռավոր համայնքներում դրանց թվի զգալի աճ կունենանք: Պետությունը պատրաստ է ֆինանսական ռեսուրսներ հատկացնել այս ծրագրին: Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն  այն է, որ դպրոցներն առավելապես քաղաքականացված են եղել, և կառավարման խորհուրդները չեն ծառայել իրենց բուն նպատակին՝ եղել են բացառապես տնօրեն ընտրելու և իշխանությունը վերարտադրելու գործիք, մինչդեռ դրանք ավելի մեծ լիազորություններ ունեն: Ներկայումս մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որի նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Այս առումով ակնկալում ենք հասարակական խորհդի ակտիվ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը և հավելել, որ հասարակության շրջանում մեծ է դժգոհությունը՝ պայմանավորված 12-ամյա կրթության հետ: «Խնդիրը նրանում է, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին, հետևաբար անհրաժեշտություն կա՝ դրան նոր և իրական բովանդակություն փոխանցել:  Բացի այդ, հանրակրթության ոլորտում մեր հիմնական կարգախոսը լինելու է՝ կրթության հասանելիություն բոլորի համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կոչ անելով հասարակական խորհրդի անդամներին՝ հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ապահովել կրեդիտների և ուսանողների շարժունություն, բուհական համայնքի զարգացում և մրցակցության աճ: «Մենք պետք է նաև գիտությունը վերադարձնենք բուհեր. այդ հարցով որոշ առաջարկներ կան, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները միավորելու համատեքստում, սակայն այն կհայտնվի՞ մեր օրակարգում, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա քննարկումները»-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը միտված է կրթության ոլորտին հատկացնել ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրանք լավագույնս օգտագործելու համար պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ:

Խորհրդի բոլոր անդամները հանդես են եկել ելույթներով, որոնցում հնչեցրել են իրենց տեսլականը և դրանից բխող առաջարկները՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Մասնավորապես, հնչել են առաջարկներ՝ կրթության օրենսգիրք ունենալու, ներառական կրթության կազմակերպման, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու, միջգերատեսչական համագործակցության և մշտադիտարկման համակարգ ունենալու վերաբերյալ: Բարձրաձայնվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, աշակերտական և ծնողական խորհուրդների գործունեության, ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի որակյալ կրթության հասանելիության և գյուղական համայքներում դպրոցների հնարավոր օպտիմալացման վերաբերյալ հարցեր: Առաջարկվել է հստակեցնել խորհրդի առաջնահերթությունները և գերակայությունները, խորհրդի օրակարգում ներառել ինչպես հրատապ, այնպես էլ ռազմավարական ծրագրերի քննարկումներ: Խորհրդի որոշ անդամների հետաքրքրել է, թե ինչպես նրանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակման և որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու գործընթացում:

Լսելով խորհրդի բոլոր անդամների ելույթները և առաջարկները՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, և որպեսզի աշխատանքները լինեն առավել արդյունավետ, տեղի կունենա դրա աշխատանքների բաշխում՝ կոնկրետ խմբերի միջև: «Մինչև խորհրդի հիմնական նիստը հարցի քննարկումը տեղի կունենա խմբերում, կմշակվի ժամանակացույց և քննարկվող հարցի վերաբերյալ առաջարկներն ու որոշումները կներկայացվեն խորհրդի քննությանը: Մեծ խմբերով քննարկումները երբեմն լինում են անվերջ և անարդյունք, հատկապես կրթության ոլորտում, որտեղ առկա է հսկայական աշխատանք բոլոր ուղղություններով: Իրականում ԿԳ նախարարությունն աջակցության մեծ կարիք ունի, քանի որ խնդիրների այն աննախադեպ ծավալը, որ առկա է /օրական 500-700 դիմում և բողոք/, միայն աշխատակազմի ջանքերով հնարավոր չէ լուծել, հատկապես, որ ոլորտը պահպանողական է, և փոփոխությունները դժվար են առաջ գնում՝ հաշվի առնելով նաև որոշ ընթացակարգային հարցեր: Հետևաբար, մենք հասարակական խորհրդի փորձագիտական օգնության կարիքն ունենք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նիստի ընթացքում հնչած մի շարք  արժեքավոր առաջարկներ անպայման հաշվի կառնվեն՝ հետագա աշխատանքների պլանավորման և իրականացման գործընթացում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան