ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների արդյունքներն ազդարարվեցին

Հուլիսի 2, 2018
Սփյուռքի լրատու

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված 2018թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում Կրթության և գիտության,  Սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների ամփոփման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, մրցույթներին մասնակցել են Հայաստանի, Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների սաներ:

Աշխարհի 27 երկրի հայկական կրթօջախների դպրոցականները ներկայացրել էին 230 աշխատանք` 123 շարադրություն և 107 նկար: Մրցութային հանձնաժողովները   ներկայացված հարյուրավոր աշխատանքներից ընտրել  են 20-ական  մրցանակային լավագույնները` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնք ընդգրկվել են «Սարդարապատից Արցախ: Շարադրություններ, նկարներ» ժողովածուի մեջ: Հաղթող ճանաչված դպրոցականներին Ողջունեց կրթության և գիտության  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նա մեծ գովեստով խոսեց երեխաների ստեղծագործական աշխատանքների մասին, որոնց ոգեշնչման աղբյուրն էր հայ ժողովրդի համար պատմական խոշոր նշանակություն ունեցող իրադարձությունների հոբելյանական 100-ամյակը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին մրցանակակիրներ Իրանից, Լիբանանից և Քուվեյթից:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների մրցանակակիր սփյուռքահայ դպրոցականներին:

Շարադրություն

Կեոշկերյան Գառնի, Լիբանան, Բեյրութ

Զատիկյան Նուշիկ, Լիբանան

Մակարյան Կարինե, Վրաստան, Ախալքալաք

Նազարյան Նոյ, Իրան, Թեհրան

Քեշիշյան Հայարփի, Իրան, Թեհրան

Պապողլյան Կարապետ, Կանադա

Սալխանյան Վարդի, Լիբանան

Նկարներ

Քահքեջյան Քրիսթինա, Քուվեյթ

Մանուելյան Կարեն, Քուվեյթ

Ատուրյան Շաղիկ, Քուվեյթ

Գուզույան Հովիկ, Քուվեյթ

Կենջոյան Մարիելլա, Քուվեյթ

Մովսեսյան Մարիանա, Քուվեյթ

Ռոստոմյան Քարոլին, Իրան, Թեհրան

Նյութի աղբյուրը. hayernaysor.am

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…