Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում օրերս Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Բրյուսելի «Հայ տուն» կենտրոն:
Նախարարի այցի ընթացքում «Հայ տանը» երեք տարբեր տարիքային խմբերի երեխաների սովորեցնում էին մայրենին՝ գրել ու կարդալ: Կենտրոնի ղեկավար Կարեն Թադևոսյանը նախարարի այցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաների թիվը 30-40-ի է հասնում, սակայն հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին շաբաթօրյա դպրոց հայ երեխաների թիվը կավելանա 20-ով:
«Արդեն դիմումներ ունենք, համաձայն որոնց՝ ուսումնական տարվա մեկնարկից հետո դպրոց այցելող հայ երեխաների թիվը կհասնի 60-ի, գուցե նաև ավելին»,-ասաց Թադևոսյանը:
Հարցին, թե կենտրոնի ռեսուրսները բավարարո՞ւմ են, Կարեն Թադևոսյանն ասաց. «Կարևորը երեխաները գան ու սովորեն հայերեն, ռեսուրսներ կան»:
Նա նաև նշեց, որ նախարարի հետ խոսել են ընդհանուր համայնքի մասին, հայտնել է, որ համայնքը քաղաքականացված չէ, որևէ կուսակցության հետ առնչություն չունի:
Դասապրոցեսին ծանոթանալուց և սաների հարցերին պատասխանելուց հետո նախարարը լսեց խնդիրների ու առաջարկների մասին:
«Նախարարին ներկայացրինք, որ ունեք և՛ արևմտահայերն, և՛ արևելահայերեն դասընթացներ, խոսեցինք «Հայի տան» գործունեության մասին: Պարոն Հարությունյանին հետաքրքրում էին միջոցները, թե որտեղից են գոյանում, արդյո՞ք սեփական է տարածքը և այլն: Տեղեկացրի, որ տարածքը սեփականաշնորհված է, պետական որևէ օժանդակություն չկա, բյուջեն ևս գոյանում է անհատների հաշիվներից»,-Tert.am-ին հայտնեց Թադևոսյանը:
Հանդիպման ավարտին ԿԳ նախարարը, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց առհասարակ, երբ պաշտոնական այցերով մեկնում է որևէ երկիր, անպայման այցելում է տեղի հայ համայնքի կրթական հաստատություններ:
«ՀՀ ԿԳ նախարարության խնդիրներից է նաև սփյուռքի կրթական հաստատություններին աջակցելն իր հնարավորությունների սահմաններում ՝ վերապատրաստումներ, դասագրքեր և այլն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Հարցին, թե կոնկրետ «Հայի տանը» ի՞նչ խնդիրների մասին խոսեցին, ԿԳ նախարարն ասաց, որ որպես այդպիսին խնդիրներ չեն փոխանցել, բայց դասապրոցեսին հետևելով, մասնագետների հետ խորհրդակցելով՝ կփորձեն լրացուցիչ օժանդակ նյութեր ապահովել. «Մեկ հարց էլ բարձրացվեց՝ մասնագետների վերապատրաստման հարցը: Որպեսզի տեղի մասնագետները չգան Հայաստան վերապատրաստման, հնարավոր լինի մասնագետ գործուղել Բելգիա: Դրան էլ կօժանդակենք, որևէ խնդիր չկա»:
Նյութի աղբյուրը. ԹԵՐԹ.am
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…