ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը

Հուլիսի 2, 2018
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ:

Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում.  «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է զարթոնք ապրի` ապահովելով այն բարձր չափանիշները, որոնց վրա պետք է հիմնվեն դպրոցն ու կրթությունը, ուսուցչի գործի գրավչությունը: Վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ ականատես եմ եղել, թե ինչ մեծ ոգևորություն կա հայկական սփյուռքում` նոր Հայաստանի ապագայի հետ կապված: Դուք այն եզակի ընտրյալներն եք,  ում այս պահին բախտ է վիճակվել գալ Հայաստան` նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից դուք տեսնելու եք նոր իրավիճակ, ինչը չեն տեսել այս ծրագրի նախորդ մասնակիցները»-նշել է նախարարի տեղակալը: Նա խորհրդանշական է համարել, որ վերապատրաստման ծրագրի մասնակիցները մեծ մասամբ հայոց լեզվի և գրականության մասնագետներ են. «Սփյուռքում գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, որը դարձել է գլոբալ մարտահրավեր քրիստոնեական միջավայրերում, որտեղ ձուլման վտանգն ավելի մեծ է, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, որտեղ երկրորդ-երրորդ սերունդն այլևս հայերեն չի խոսում: Այս իմաստով ամենամեծ պատասխանատվությունը դրված է մանկավարժների վրա ինչպես պետության, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Միանշանակ է, որ սփյուռքը Հայաստանի կարևորագույն ներուժն է, միաժամանակ ակնհայտ է, որ առանց Հայաստանի սփյուռքը գոյատևել չի կարող»,-իր խոսքում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և մաղթել արդյունավետ մասնագիտական դասընթաց:

Ներկաներին ողջույնի խոսք են ուղղել նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ռեկտոր Ռ. Միրզախանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, արքեպիսկոպոս Տեր Նաթան սրբազան Հովհաննիսյանը  և ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, տարբեր ծրագրերով աշխատող սփյուռքահայ դպրոցների մանակավարժների համար: Վերապատրաստման ծրագիրը  կանցկացվի աշխատանքային 6 խմբերով, որը կավարտվի հուլիսի 27-ին: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…