Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ամառային արձակուրդներին յուրօրինակ նախաձեռնություննրով հանդես եկան՝ կազմակերպելով բակային ճամբարներ երեխաների համար: Ակումբները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնում են երեխաների քաղաքացիական, առաջնորդման ու այլ կարևոր կարողությունները, տարվա ընթացքում իրականացնում են համայնքային ծրագրեր՝ ելնելով համայնքների կարիքներից: Բակային ճամբարների նպատակն էր երեխաների համար ապահովել կրթական-ժամանցային միջավայր, որում յուրաքանչյուր երեխա մի քանի օրերի ընթացքում ձեռք բերի առողջ ապրելակերպի, համացանցից անվտանգ օգտվելու, նորարար մտածելակերպի զարգացման և առաջին բուժօգնության վերաբերյալ բավարար գիտելիքներ և հմտությունները: Ճամբարային օրերին մոտ 90 երեխաների համար կազմակերպվեցին տարաբնույթ սպորտային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, որոնք բավականին հետաքրքրական դարձրին մասնակից փոքրիկների հանգիստը: Ճամբարների առաջին օրը մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի այցելությամբ, ով Աստծո Օրհնությամբ երեխաներին մաղթեց հետաքրքիր ու արդյունավետ մասնակցություն: Ճամբարականների ամեն մի օրը հագեցած էր բազմաբովանդակ դասընթացներով և խաղերով, մրցույթներով: Նորարար մտածողության դասընթացից երեխաները սովորեցին, թե ինչպես գաղափարները կյանքի կոչել ավելի նորարար մոտեցումներով, «Առցանց անվտանգություն» դասընթացից՝ համացանցի դրական ու բացասական կողմերի մասին, իսկ «Աղետների դիմակայություն և առաջին բուժօգնություն» գործնական վարժանքների միջոցով երեխաները գիտեցան, թե ինչպես պետք է գործել արտակարգ իրավիճակներում ձեռքի տակ եղած միջոցներով: Ճամբարների վերջին օրը երեխաները ստացան նվերներ, և դասընթացների, մրցույթների մասնակցության հավաստագրեր, պատվոգրեր: Նշանակալի է այն հանգամանքը, որ ԻՄՓԱՔԹ ակումբները ստանձնում են դերակատարություն իրենց համայնքներում հասակակիցների համար օգտակար նախաձեռնությունների կազմակերպման համաև: Ազատամուտից 9-ամյա Էրիկը,ով մեծ ոգևորությամբ էր հաճախում ճամբար, ասում է .«Ճամբարն անցավ շատ լավ և ուրախ։ Հետաքրքիր էին առաջին բուժօգնության և «Մաքուր ձեռքեր» դասընթացները, խաղեր խաղալը։ Ուրախ եմ, որ մասնակցեցի շախմատի առաջնությանը, որի ժամանակ զբաղեցրեցի 3-րդ տեղը , ստացա մեդալ ու պատվոգիր։ Կուզեմ, որ էլի լինի նման ճամբար»: Իսկ Այգեհովիտ համայնքից 11-ամյա Կարենը շատ է ուրախանում, որ իր համար լավ հնարավորություն է ստեղծվել ամառային արձակուրդներն ավելի հիշարժան դարձնելու համար:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակւթյան և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան