Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր «Սարդարապատից Արցախ» խորագրով շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ: Մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն և 200 նկար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցներից:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովներն ամփոփել էին մրցույթի արդյունքները: Հաղթող ճանաչված դպրոցականներն այսօր հյուրընկալվել են կրթության և գիտության նախարարությունում: Նրանց ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նախարարի տեղակալի խոսքով` անձամբ ընթերցել է մի քանի շարադրություն և տպավորված է, որ երեխաները կարողացել են ներկայացնել հետազոտական աշխատանք. «Առաջին հանարապետության 100-ամյակի թեման մեզ համար կարևոր է պատմական տեսանկյունից. հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերագտնելով պետականությունը, մենք արձանագրեցինքն ազգային երազանքի իրագործումը: Այս տարի պետական մակարդակով նշելով 100-ամյակի հոբելյանը` մենք վերաիմաստավորեցինք այդ մեծ երազանքը»,- իր խոսքում նշել է Արևիկ Անափիոսյանը:
Համահայկական մրցույթում հաղթող է ճանաչվել 20 շարադրություն և նույնքան նկար: Շարադրությունների մրցույթում հաղթել է Աշոտ Հովակիմյանը (Հայաստան), նկարչական մրցույթում` Էլեն Հակոբյանը (Հայաստան): Հաղթողներից 15 լավագույններն արժանացել են մրցանակների:
Մրցույթում հաղթող ճանաչված երեխաների շարադրությունները և նկարները տպագրվել են միասնական ժողովածուի մեջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Նպատակ Քննարկել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը կրթության մեջ, բացահայտել դրանց հնարավորությունները և առկա մարտահրավերները, ինչպես նաև հասկանալ՝ ինչ պայմաններում և ինչ ձևաչափով կարող են դրանք առավել նպաստել ուսուցման որակի բարձրացմանը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց