Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ մարզերի և Երևանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ: Վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվել էր՝ վերոնշյալ ծրագրի արդյունքները ամփոփելու նպատակով:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ուսուցիչներին, նշել է, որ դասավանդելու հմտությունները շատ կարևոր են՝ հատկապես 21-րդ դարի պահանջների թելադրանքից ելնելով: «Աշակերտները պետք է հենց դպրոցից իրենց գիտելիքների, իրենց ստեղծածի առևտրայնացման հմտություններ ձեռք բերեն: Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի հասարակություն և աշակերտ ենք ցանկանում ունենալ: Այս ծրագիրը փորձարկվել է դպրոցներում, և բոլորիս մտահոգում է այն հարցերի պատասխանը, թե ի՞նչ է արվել և ի՞նչ խնդիրներ են առաջացել ծրագրի ներդրման ճանապարհին: Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ՝ ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված, որոնք, կարծում եմ, անհիմն չեն: Հետևաբար սա կարևոր հանդիպում է, որպեսզի ծրագրի հեղինակների և մասնակիցների հետ քննարկենք և փորձենք գտնել օպտիմալ տարբերակներ»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել փորձնական ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված իրենց դիտարկումները, առաջարկություններն ու դիտողությունները:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2016 թվականին ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման համապատասխան ծրագրի մշակմանը: Համաձայն այդ ծրագրի՝ հիմնական տարրական և միջին դպրոցում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչներն աշակերտներին պետք է ուսուցանվեն ոչ թե հատուկ դասընթացի, այլ «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող բաղադրիչի միջոցով: Ընդ որում, համաձայն ծրագրի՝ ինտեգրումը պետք է կատարվի 2-7-րդ դասարաններում փուլային կարգով՝ չորս ուստարվա ընթացքում. մեկնարկը՝ 2017-2018, իսկ ավարտը՝ 2020-2021 ուստարում:
Ծրագրի իրականացումը ՀՀ ԿԳ նախարարությունը 2017 թվականին հանձնարարել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը, քանի որ այն ՀՀ կրթական ոլորտում ուներ ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացման բազմամյա փորձ: Փորձնական ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպությունը մշակել և հեղինակել է ուսուցչի ուղեցույցներ, մեթոդական և օժանդակ նյութեր, վերապատրաստվել են 1247 հիմնական դպրոցների 1356 ուսուցիչ: Հենց այդ ուսուցիչների կողմից էլ 2017-2018 ուստարում ծրագիրը փորձարկվել է այդ դպրոցների 1-ական 2-րդ և 3-րդ դասարաններում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 62 900 սովորողների շրջանում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց