ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

Հոկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ու զարգացման գործում: Այդ առումով ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում կրթության նախարարությունը նախաձեռնել է օտար լեզուների պահպանման հայեցակարգի մշակման գործընթացը, որտեղ առանձին հատվածով կներկայցվեն ֆրանսերեն լեզվի պահպանության և տարածման ուղիները»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը կարևորել է ֆրանսիական համալսարանի դերը մեր երկրի կրթական համակարգում, ինչպես նաև համալսարանական անկախ համակարգի առկայությունը` երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության գործում: 
Իր հերթին դեսպան Շարպանտիեն շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կարևորագույն ձեռբերումն է: Խոսելով համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ` դեսպանը հավաստիացրել է, որ համալսարանի վարչական վերջին խորհուրդը վերահաստատել է սովորողների համար սոցիալապես մատչելիության սկզբունքը: Դեսպան Շարպանտիեն տեղեկացրել է նաև, որ համալսարանի գործունեության զարգացմանը, ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք համատեղ լուծումներ են պահանջում:

Այդ առնչությամբ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որտեղ ի թիվս այլ հարցերի` հստակ սահմանված է պետական, ոչ պետական և միջազգային պայմանագրերով հիմնադրված բուհերի կարգավիճակը, որը հնարավորություն կտա կարգավորել կազմակերպաիրավական, ֆինանսական և մի շարք այլ խնդիրներ: Լևոն Մկրտչյանը ողջունել է Ֆրանսիական համալսարանի կողմից ասպիրանտուրա հիմնադրելու քայլը և իր պատրաստակամությունը հայտնել համալսարանին սատարելու այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի տարածման և զարգացման, ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…