ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել: Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված 3 քննասենյակներում, հետաքրքվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ինքն այցելել է նաև նախորդ միասնական քննությանը և ընդհանուր առմամբ քննական գործըթնացը գնահատում է բավարար: Այս ընթացքում Արայիկ Հարությունյանը ստացել է երկու դժգոհություն` երկուսն էլ սոցիալական ցանցով: Առաջինը Չարենցավանում տեղակայված քննական կենտրոնում վերահսկողությունը խստացնելու, երկրորդը` Երևանի թիվ 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության ժամանակ ընթացակարգի խախտման վերաբերյալ: «Կոնկրետ Երևանի թիվ 190 ավագ դպրոցի ահազանգի վերաբերյալ չի նշվել ոչ կոնկրետ քննական սենյակի համար, ոչ որևէ անուն: Ես խոսել եմ նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ որևէ գրավոր բողոք չի ներկայացվել»,- նշել է Ա. Հարությունյանը` հավելելով, քննությունների ընթացքը, նկատի ունենալով կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, վերահսկվում է նաև իրավապահ մարմինների կողմից: Նախարարը նշել է, որ այս տարի դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված, բուհերում մեծ քանակությամբ թափուր տեղեր են մնալու: Դիմորդների թիվը պայմանավորված է 12-ամյա կրթության համակարգի ներդրմամբ. այս տարի դպրոցն ավարտում են 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտները (12 տարի առաջ, երբ համակարգը նոր էր ներդրվում նույն տարում ծնված երեխաները կիսվեցին): «Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու: Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետև քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձևավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա»,- նշել է նախարարը: Անդրադառնալով Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված քննական շտեմարաններին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կան դժգոհություններ. «Գիտելիքի ստուգման այս ձևը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց միևնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական և վերլուծական մտածողությունը»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցի կրթության որակին` նախարարը նշել է. «Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. իր հիմնական գործառույթն ավագ դպրոցը չի կատարում: Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա: Ավագ դպրոցի բովանդակային զարգացման խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը ևս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների և ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը և այլն: Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12-րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»,- նշել է նախարարը:
Լրագրողի հարցին ի պատասխան` Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկվում է «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագրի հետագա գործունեության հարցը: Անդրադառնալով «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի լուծարման վերաբերյալ դիմումին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունն ու կառավարությունը գործելու են բացառապես օրենքի շրջանակում. «Մենք պատասխանատու ենք միայն այն տեղերի համար, որոնք օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմում տրված են նախարարությանն ու կառավարությանը»,- նշել է նա և հավելել, որ շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված միասնական լուծումներ կլինեն:
Նշենք, որ մարզերում և Երևանում տեղակայված է 12 քննական կենտրոններում հունիսի 12-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննության համար հայտագրվել է 2234 դիմորդ: Քննության ընթացքը սահմանված է 180 րոպե: Ավարտից մեկ ժամ անց հրապարկվում են քննական թեստերի պատասխանները, իսկ արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:
Միասնական քննությունների թեստերը և թեստերի պատասխանները տեղադրվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում, ինչպես նաև «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/428/date_created/desc:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան