ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդն այսօր գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը նշել է, որ ԿԳՆ-ն անչափ կարևորում է հանրային կարծիքը. «Բոլոր այն առաջարկներն ու քննադատությունները, որոնք կբարձրացնեն հասարակական խորհրդի անդամները, անպայման հաշվի կառնվեն և իրենց ազդեցությունը կունենան որոշումների կայացման վրա: Ավելին՝ մենք փորձում ենք հաշվի առնել յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը, բոլորին լսել, նրանց հետ խորհրդակցել, որը, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում: Բայց քանի որ այս հեղափոխությունը տեղի ունեցավ հասաարակության համախմբման արդյունքում, հետևաբար հանրային կարծիքը չափազանց կարևոր է»-,նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Համաձայն հասարակական խորհրդի աշխատակարգի՝ երկու տարին մեկ անգամ խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի: Արտահերթ նիստի ընթացքում իրականացված վիճակահանության արդյունքում ութ անդամ դուրս է մնացել խորհրդի կազմից: Նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վերջիններիս՝ նրանց ակտիվ գործունեության և համագործակցության համար:
Նշվել է, որ խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկելու նպատակով նախարարությունը սահմանված ժամկետներում հայտարարել էլ մրցույթ: Ստացված հայտերի և այսօր իրականացված ռոտացիայի արդյունքում օրերս կձևավորվի ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան