Այսօր հունիսի երկուսն է: Հանրապետության բոլոր կրթօջախներում բացառիկ օր է, քանզի իրենց կյանքում առաջին անգամ տարրական օղակն ավարտող դպրոցականները լուրջ և պատասխանատու քայլ են կատարում, նրանք պետք է ցույց դնեին մայրենիից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները. Գրագետ գրելու կարողությունները:
Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները և՛ ուրախ են, և՛ հուզված: Նրանց շնորհավորանքի և ինքնավստահության ջերմ խոսքեր են հղում դպրոցի տնօրեն Լ.Սարգսյանը, փոխտնօրեն Ա.Քոլայանը և սիրելի դասվարները:
Շատ կարճ ժամանակ հետո կրկին մանկական զիլ ձայները կհնչեն դպրոցում և նրանց ուրախ աղաղակները կազդարարեն իրենց ձեռքբերումների և հաջողությունների մասին:
Թո՛ղ մեր երեխաները միշտ լինեն ուշադրության և հոգատարության շրջանակներում, որն առավել կարևոր արժեք է նրանց կյանքում….
Մ.Գրիգորյան