Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր տեղի է ունեցել 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որը հայտարարել է իր այս տարվա 25 ականավոր բանախոսական ծրագիրը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս գործնական գիտաժողովի շրջանակում նման որակյալ մասնագետների առկայությունը և սեսիաների ծանրությունը ցույց է տալիս, որ իսկապես ունենք շատ լուրջ արդյունք և հույս ունեմ, որ դա կօգնի Հայաստանին:
Այստեղ շատ ճիշտ ներկայացվեց մեր երկիրը, նրա հնարավորությունները, մեր շահագրգռվածությունը՝ նման որակյալ և մտավոր գործողությունների խրախուսման ուղղությամբ: Հայ ժողովուրդն իր աշխարհասփյուռ վիճակով, իր ցանցային մտածողությամբ հարյուրավոր տարիներ հոգեբանորեն պատրաստ է՝ առաջավորն ընկալելու: Մենք դեռևս 110 տարի առաջ կարողացել ենք ներդնել ցանցային մտածողություն և ձևաչափ: Ցանկանում եմ նաև ողջունել մեծ թվով երիտասարդության ներկայությունը գիտաժողովին, որովհետև Հայաստանի ապագան կապված է տեխնոլոգիաների և հասարակության կողմից այդ գաղափարախոսության յուրացման հետ: Ձեր մասնագիտությունը թույլ է տալիս փոքրաթիվ ազգերին իրենց զգալ մեծ և լիարժեք ներդրում ունենալ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բոլոր գործընկերներին:
Նշենք, որ գիտաժողովի հիմնական նպատակն է` էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելքի (հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրների) և Արևմուտքի մասնագետների ու հետազոտողների միջև փորձի փոխանակումը, նոր նախագծերի և գաղափարների քննարկումը:
Գիտաժողովի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է աշխարհի 31 երկրների արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի բարձր որակավորում ունեցող 175 տեխնոլոգների, այդ թվում` Intel, Qualcomm, Synopsys և IBM Research ընկերությունների առաջատար մասնագետների, խոշոր համալսարանների պրոֆեսորների: 25 բանախոսներ` ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իրանից և Լեհաստանից, ներկայացրել են իրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները և քննարկել հետագա զարգացման ուղղությունները: Հիմնական զեկույցները ներկայացվել են համակարգերի նախագծման ավտոմատացման, ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտի արդյունաբերության ապագայի վրա ազդեցություն ունեցող առաջատարների կողմից:
Երևանում նման կարևորության գիտաժողովի անցկացումը հետևանք է էլեկտրոնային նախագծման և թեստավորման ոլորտում հայ ճարտարապետների ու գիտնականների նվաճումների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց