ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթանակած մայիս

Հունիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 22-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում պատմության ուսուցչուհի Արմինե Մկրտչյանի կողմից կազմակերպվեց մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մրցույթ վիկտորինա: Մրցույթին մասնակցում էին դպրոցի երեք 7-րդ դասարանների սովորողները: Թիմերը կրում էին «Բաշ Ապարան», «Սարդարապատ», «Ղարաքիլիսա» անունները:

Մրցույթ վիկտորինան ուղեկցվեց տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ: Էկրանին գրված 1-15 թվերի ներքո ընդգրկված էին Մայիսյան հերոսամարտերին վերաբերող հարցեր: Յուրաքանչյուր թիմ ընտրում էր թիվը, էկրանին ցուցադրվում էր հարցը և այն բարձրաձայն հնչեցվում: Հարցին պատրաստվելու համար սովորողներին տրվում էր մեկ րոպե ժամանակ, թիմի պատասխանից հետո, էկրանին ցուցադրվում և հնչեցվում էր ճիշտ պատասխանը, որից հետո ժյուրին գնահատում էր 5 բալային համակարգով: Առանձին հարցեր կային նաև թիմի ավագների և հանդիսատեսի համար:

Մրցույթի վերջում ժյուրին ամփոփեց արդյունքները և հաղթող ճանաչվեց «Բաշ-Ապարան» թիմը: Դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանի կողմից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Միջոցառումն ուսանելի էր, բովանդակալից, այն նպաստեց սովորողների հայրենասիրական դաստիարակությանը:

Ուսուցչուհին իր ելույթում կարևորեց մայիսյան հերոսամարտերի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, և այն, որ այդ հերոսամարտերի բովում ծնվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը:

Միջոցառումը երբեմն-երբեմն ընդհատվում էր հայրենասիրական երգերով` «Սարդարապատ», «Ելիր, Դաշնակ Դրո...»: Աշակերտուհիները առանձնակի նազանքով ներկայացրեցին «Սարդարապատ» պարը:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: