«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ» հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով. «2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր և վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ: Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Այսինքն` 20 դպրոցի և 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի և տասնյակ հազարավոր ուսուցիչների: Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ ԿԳ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժն անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով. «Ես պատրաստվում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ` թյուրընկալումները բացառելու նպատակով»,- շեշտել է նախարարը:
Անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը և 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նախարարը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց, որ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր բովանադակային գործառույթը և չի ապահովում պատշաճ որակ. «Ավագ դպրոցի նպատակը 15-16 տարեկան սովորողների նախամասնագիտական կողմնորոշման ապահովումն ու բուհի ընդունելությանը նախապատրաստելն է: Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո անկում է սկսվում: Բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռ չի հաջողվում: Բայց մենք ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն ենք տալիս և բարեփոխումների մեջ դա առանցքային խնդիր ենք դիտարկում»,- ասել է ԿԳ նախարարը:
Դասական ուղղագրության և Լեզվի պետական տեսչության հետագա գործունեության վերաբերյալ հարցերի առնչությամբ` ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 տարիներին հայերենի միասնական ուղղագրության հարցը հրատապ չի համարում. «Որպես նախարար ինձ համար առաջնային խնդիր է օտարագիր, մասնավորապես լատինատառ հայերենի դեմ պայքարը: Մենք պետք է համատեղ ուժերով հասնենք այն բանին, որ հայ մարդը համացանցում գրի գրագետ և հայատառ»,- շեշտել է նա: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության աշխատանքի արդյունավոտությանը` նախարարի գնահատմամբ կառույցը մատնված է եղել անգործության և ոչինչ չանելու համար պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում. «Լեզվի տեսչության աշխատանքի լավագույն գնահատականը հայերենի համատարած ոտնահարումն է` սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու»,- նշել է նախարարը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան